Ներկայացնում ենք 168.am-ի հարցազրույցը «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ
– Վերջերս կայացավ «Յունիբանկի» բաժնետերերի տարեկան ժողովը, որում ամփոփվեցին 2013թ. արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք անցած տարին:
– 2013 թվականը բավականին արդյունավետ էր «Յունիբանկի» համար՝ ինչպես գործունեության ընդլայնման և ցուցանիշների աճի ապահովման, այնպես էլ` նոր ինովացիոն նախագծերի իրականացման առումով: Տարվա արդյունքներով բանկի ակտիվները գերազանցեցին 153 մլրդ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ դրամը:
Հաշվի առնելով ծավալների աճը, մենք համալրեցինք կանոնադրական կապիտալը 1,7 մլրդ դրամով: Արդյունքում` բանկի ընդհանուր կապիտալը կազմեց ավելի քան 20.7 մլրդ դրամ: Ժամկետային ավանդները կազմել են 86.7 մլրդ դրամ, որից 92%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց: Մեր դիրքերը ՀՀ բանկային շուկայում գոհացուցիչ են: Սպառողական և ՓՄՁ-ների վարկավորման ծավալով՝ «Յունիբանկը» հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում է, իսկ ժամկետային ավանդների գծով` եռյակում:
– Վարկով «ապրելը» կենսակերպ է դարձել նաև Հայաստանում: Որքանո ՞վ է հագեցած շուկան: Կարծիք կա, որ սպառողական վարկավորման ուղղությունն իր տեղը սկսել է զիջել ՓՄՁ-ների վարկավորմանը, ինչն էլ նոր խթան կհանդիսանա բանկերի հետագա զարգացման համար:
– Մենք շեշտը դնում ենք մանրածախ բիզնեսի և ՓՄՁ-ների հետ աշխատանքի վրա: Կարծում եմ՝ այս երկու ուղղություններն էլ զարգացման հետաքրքիր հեռանկարներ ունեն: ՓՄՁ-ներն ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 40%-ը, և, բնականաբար, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում այս ուղղությանը: Մարտի վերջի դրությամբ մեր վարկային պորտֆելը գերազանցել է 109 մլրդ դրամը, որից 52%-ը բաժին է ընկել հենց փոքր և միջին բիզնեսին:
Դրա հետ մեկտեղ՝ զգալի տեմպերով աճում է ֆիզիկական անձանց վարկավորումը: Միայն «Յունիբանկի» կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակը տարվա ընթացքում աճել է 70%-ով: Ծավալն աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Այս տարի պլանավորում ենք սպառողական վարկավորման պորտֆելի մոտ 30% աճ: Այլ հարց է, որ մանրածախ ուղղության զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան տեխնոլոգիաներ, ինչն էլ իր հերթին՝ պահանջում է լուրջ ներդրումներ: Արդեն գիտեք, որ մեզ մոտ հաճախորդի վարկունակության գնահատումն իրականացվում է ամերիկյան «Salesforce» ընկերության CRM համակարգով, և մանր սպառողական վարկը հաստատվում է առավելագույնը 1 րոպեում: Հաճախորդների թվի աճը պայմանավորված է հենց այս մոտեցմամբ` սպասարկման արագություն և հարմարավետություն: Մինչև տարեվերջ կավտոմատացնենք նաև հիպոթեքի, ավտովարկի հայտերի ուսումնասիրման գործընթացը ու կանցնենք բիզնես վարկերին:
– Այսինքն՝ նույն արագությունը կապահովեք ՓՄՁ-ների հետ աշխատանքո՞ւմ:
– Այո, դա ժամանակակից բանկային գործն է: Ավտոմատացման արդյունքում բանկի մասնագետը կայցելի կազմակերպություն, համակարգչի օգնությամբ մուտք կգործի CRM-համակարգ և հենց տեղում, հաշված րոպեների ընթացքում կիրականացնի հաճախորդի վարկունակության գնահատում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: