ՀԱՐՑ. Տարեվերջին կառավարության ընդունած որոշումներից մեկով դադարեցվել է անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգը: Բացի այդ նշվեց, հավաստիացվում է, թե նման գործարքների համար քաղաքացու կողմից ծախսվող գումարի չափն էլ է նվազեցվել: Ի՞նչ գումարային տարբերության մասին է խոսքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 5-րդ գլխով նախատեսված պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմանը, որի վերաբերյալ դրույթները մանրամասն շարադրված են օրենքի հիշյալ գլխում, որտեղ նշված է, որ կողմերի ստորագրությունների իսկության ճանաչումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձի կողմից, եւ այդ գործառույթը կադաստրի համակարգի կողմից կատարվում է անվճար:
պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե զարմանալի ու գովելի է, որ նույնիսկ Կադաստրի պետական կոմիտեում անվճար ծառայություն գոյություն ունի, այն էլ, երբ խոսքը նման կարեւոր գործարքի է վերաբերում: Սակայն եթե հարցը լուծվում է միայն կողմերի ստորագրությունների առկայությամբ, ապա խնդիրներ կարող են ավելի հաճախ առաջանալ: Մարդիկ որքան էլ նոտարների միջամտությունից դժգոհ լինեն, միեւնույն է, վերջիններիս կնիքը փաստաթղթին կարծեք թե դրան հիմնավորապես իրավական տեսք է տալիս: