Իրանի վճռականությունը և Նախիջևանի հիմնահարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ թուրք-իրանական հակամարտությունը ակնհայտորեն ավելի է լարվում։ Մերձավոր Արևելյան զարգացումներին զուգընթաց դրա ուղղակի թե անուղղակի դրսևորումները երևումեն նաև Հայաստանի և մասնավորապես՝ Նախիջևանի հիմնախնդրի շուրջ։ Սա պայմանավորված է հատկապես հետ խորհրդային շրջանում Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած հատուկ քաղաքականությամբ։

Մինչ Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած յուրատեսակ տնտեսական և քաղաքական էքսպանսիային անդրադառնալը, ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա, որը դեռևս հավուր պատշաճի միջպետական փոխհարաբերություններում ուղղակիորեն քննարկման չի դրվել, բայց դարձել է Ադրբեջանի վրա անուղղակի ճնշում գործադրելու բավականին արդյունավետ լծակ։ Խնդիրն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունը իրեն չհամարեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ընդհակառակը՝ այդ ժամանակաշրջանն ընդունեց որպես խորհրդային Ռուսաստանի կողմից իրենց հայրենիքի օկուպացում։ Դրան զուգընթաց նորանկախ Ադրբեջանի իշխանությունները իրենց հայտարարեցին 1918 թվականին ստեղծված Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդները, որի սահմանները մինչև խորհրդային կարգերի հաստատումը չեն ճշգրտվել և չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, այդ երկրամասը անգլիական, իսկ ավելի ուշ ամերիկյան պետությունների կողմից հռչակվել էր կողմերի միջև վիճելի տարածք։ Այսինքն, ադրբեջանական իշխանությունները չընդունելով խորհրդային իրավահաջորդությունը, չեն ընդունում նաև Կարսի պայմանագիրը, ըստ որի Նախիջևանի երկրամասը հանձնվել էր Ադրբեջանի խնամակալությանը, այլ ոչ թե ենթակայությանը։

Տարիների ընթացքում Ադրբեջանի Խորհրդային իշխանությունները հետևողականորեն խախտեցին Կարսի պայմանագիրը և Նախիջևանին տվեցին դրա սկզբունքներին հակասող կարգավիճակ։ 1990 թվականին ադրբեջանական իշխանությունները, լավ գիտակցելով միջպետական պայմանագրի խախտման ակնհայտությունը, փորձեցին խուսափել դրա պատասխանատվությունից` հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելու հանգամանքից, բայց դրանով հանդերձ ընկան բոլորովին այլ ծուղակի մեջ, քանի որ Նախիջևանի երկրամասը Մուսավաթական Ադրբեջանի մասը չի կազմել։ Իսկ նորանկախ Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը՝ իրենց հայտարարել են Խորհրդային Հայաստանի իրավահաջորդները, ընդունում են Կարսի պայմանագիրը և ապագայում կարող են պնդել դրա կետերի իրականացման համար։

Միայն ավելացնենք, որ խնամակալություն եզրը արմատապես տարբերվում է ենթակայություն եզրից և դա հնարավոր էդնել վերանայման, քանի որ խնամակալությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Փաստորեն ներկայումսՆախիջևանը գտնվում է Ադրբեջանի կազմում առանց որևէ իրավական հիմքի և փաստորեն օկուպացված է։ Միակ խոչընդոտը Թուրքիան է առաջադրում` պնդելով Նախիջևանի վերաբերյալ Մոսկվայի պայմանագրի վրա։ Բնականաբար այդ պայմանագիրը անդրկովկասյան հանրապետութուններին վերաբերող հոդվածների մասովկորցնում է իր վավերականությունը առանց Կարսի պայմանագրի։ Վերոհիշյալ փաստարկները լավ գիտակցում են և՛Ռուսաստանը, և՛ Իրանը ու հարկ եղած դեպքում օգտագործում են պաշտոնական Բաքվի վրա ճնշում ներգործադրելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այս պարագայում լավագույնվերլուծությունը լռությունն է, քանի որ նրանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեն։

Նախիջևան ազգային-քաղաքական նախաձեռնություն




Լրահոս