Մինչ ՀՀ քաղաքացիների մի մասը շարունակում է պայքարել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, «Երեւան» ՋԷԿ ՓԲ ընկերության տնօրենը` Հովակիմ Հովհաննիսյանը, Վրաստանից միլոնավոր կիլովատների հասնող էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստան եւ մի քանի հազար դրամով տուգանվում Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Առաջին հայացքից ամեն ինչ օրենքով է, ապրանքի հայտարարագիր չի ներկայացվել, արդյունքում ՊԵԿ-ը տուգանել է: Բայց ամեն ինչ հերթով:
Այսպես. այս պատմությանմեջնախեւառաջ ուշագրավն այն է, որնախկինում Հայաստանն է էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին: Մինչդեռ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է` Վրաստանը Հայաստանից ոչ միայն այլեւս էլեկտրաէներգիա չի գնում, այլեւ ընդհակառակը` ինքն է Հայաստանին մատակարարում: Սա նշանակում է, որ Հայաստանն իր զարգացման տեմպերով ու մակարդակով օր օրի զիջում է հարեւան երկրինª տեղափոխվելով դերերով:
Իհարկե, այս ամենն առնվազը տարօրինակ է այն իրողությունում, որ օր օրի Հայաստանում կառուցվում են տարբեր հզորության հէկ-եր, գործարկվում է ատոմակայան, ջէկ-եր, հիդրոէլեկտրակայանների կասկադներ, բայց պարզվում է` ոչ բավարար արտադրության էլեկտրաէներգիա ենք արտադրում, ՀԷՑ-երն էլ պարտքի տակ են, գլխավոր տնօրեն Ե. Բիբինն էլ նորմալ աշխատավարձ չի ստանում, հազիվ ամսական մի 4 մլն դրամ է կարողանում դուրս գրել ու մի կերպ «գոյատեւել»:
Ահա այս ֆոնին էլ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշմանը. օգոստոսի 1-ից 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար նախկին 38.85 դրամի փոխարեն 41.85 դրամ պետք է վճարենք ցերեկային, 28.85 դրամի փոխարեն էլª 31.85 դրամ` գիշերային ժամերի համար: Հանձնաժողովի նիստն ուղեկցվեց բողոքի ակցիաներով, ոստիկանների եւ քաղաքացիական ակտիվիստների միջեւ բախումներով:
Սակայն այս պատմությունն ունի խորը արմատներ: Այսպես. դեռեւս այս տարվա հունիսի 7-ին Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը կարծիք էր հայտնել, որ Երեւանի ջէկ-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անհարժեշտ է, քանի որ այդկերպ հարկավոր կլինի վերադարձնել ջէկ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար հատկացված ճապոնական վարկը: Ըստ նրա` 2015թ. ավարտվում էր 2005թ. մարտին «JBIC» բանկից վերցված վարկի 10-ամյա արտոնյալ ժամանակահատվածը: «Հետեւաբար, 2015թ.-ից կսկսվեն հիմնական գումարի վճարումները, որոնց ծավալը, բաժանելով տարիների, անհրաժեշտ կլինի ներառել սակագնում: Այլ կերպ կայանը չի կարող մարել վարկը»,-նշել էր Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ «JBIC»-ից ստացած վարկը մոտ 26,4 մլրդ դրամ է: Այդ միջոցների շնորհիվ 2010թ. բացվել է ժամանակակից կոմբինացված էներգաբլոկ:
Բայց ճապոնական վարկը դեռ չմարած, Երեւանի ջէկ-ը հայտնվել է մեկ այլ իրավիճակում:ՙԺողովուրդ՚-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 25-ին ՙԵրեւանի ՋԷԿ՚ ՓԲ ընկերության տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ա. Քոչարյանի կողմից մաքսային կանոնները խախատելու համար տուգանքի է ենթարկվել: Պարզեցինք , որ պատճառը «Երեւանի ՋԷԿ» ՓԲ ընկերության տնօրենի կողմից ապրիլի 30-ին ընկերության անունով Վրաստանի Հանրապետությունից Հայաստան ներմուծած 63 990 953 ԿՎՏ/Ժ Էլեկտրաէներգիան է, որի մասին հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին, արդյունքում Պետական եկամուտների կողմից տուգանվել է 50.000 դրամով:
Սա դեռ ամենը չէ, 2014թ. հունիսի 23-ին նույն ՙԵրեւանի ՋԷԿ՚-ի տնօրեն Հովակիմ Հովհաննեսյանը Իրանի Իսլամական Հանարապետությունից Հայաստան է ներմուծել 39.870.860 մ3 գազ, որի մասին եւս հայտարարագիր չի ներկայացրել` ՊԵԿ-ի կողմից տուգանվելով հերթական 50.000 դրամով:
Նկատենք, որ սա «Երեւանի ՋԷԿ»-ի «ավանդական» գործելաոճն է դարձել, քանի որ դեռեւս 2013թ «Ժողովուրդ»- գրել էր, որ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանն ԻԻՀ-ից հոկտեմբեր ամսին ներմուծել է 31 406 883 խմ գազ, որը չի հայտարարագրել:
Արդյունքում ստացվում է, որ 11մլն դոլար արժողությամբ գործարքի գնալիս Հ.Հովհաննիսյանը հայտարարագիր չի ներկայացնում մաքսային մարմին, իսկ այս մասշտաբի գործարքի համար ենթադրվում է, որ Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ Ա.Քոչարյանը պետք է խոշոր տուգանքի ենթարկեր Հովհաննիսյանին, սակայն ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրահանգով, սահմանափակվել է միայն 50.000 դրամի չափով, որն էլ նկատենք, որ ոչինչ չի փոխել«Երեւանի ՋԷԿ»-ի տնօրենի մոտ, եւ վերջինս շարունակում է իր` հայտարարագիր չներկայացնելու գործելաոճը:
Արդյունքում անգամ տարրական մաթեմատիկական գիտելիքներ ունեցողի համար էլ պարզ է, որ առնվազն միամիտ պետք է լինել` չհասկանալու, որ միլիոնավոր դոլարների ապրանքը չհայտարարագրելու եւ փոխարենը 50 հզ. դրամ տուգանվելու հետեւում թաքնված են խոշոր կոռուպցիոն ռիսկեր, որոնք եւ պետք է վեր հանեն պատկան մարմինները:
Քնար Մանուկյան