Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում կհաստատի Գոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Նշենք, որ  Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) համընդգրկուն ցուցանիշ է և գնահատում է ազգային մրցունակության ոչ միայն մակրոտնտեսական և միկրոտնտեսական հիմքերը, այլև ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը: ԳՄԻ-ն ներառում է 3 ենթաինդեքս` 12 հենասյուներով, որոնք ձևավորվում են 119 ցուցանիշի հիման վրա: Նշվում է, որ  Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքսում բարելավելու նպատակով անհրաժեշտ է թիրախավորված ուղղություններով խթանել բարեփոխումների իրականացումը:

Ստացվում է` 2013-2014թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 148 երկրների շարքում` նախորդ տարվա համեմատ բարելավվելով 3 դիրքով և 0.08 միավորով: Այնուամենայնիվ, ԳՄԻ երեք ենթաինդեքսներից մեկի, իսկ ենթաինդեքսները ձևավորող 12 հենասյուներից 4-ի գծով Հայաստանն արձանագրել է հետընթաց:

ԳՄԻ-ում Հայաստանի դիրքի բարելավման նպատակով  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել էր մանրակրկիտ ուսումնասիրել 2013-2014թթ. Գլոբալ մրցունակության զեկույցը և ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտներում իրավիճակը բարելավելու համար ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ:

Գլոբալ մրցունակության ինդեքսը ձևավորող հենասյուները գնահատում են ինստիտուտների և ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների զարգացման աստիճանը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, շուկայի չափը, նորարարության և կատարելագործվածության գործոնները: Այս իմաստով նշված բոլոր ուղղություններով ՀՀ կառավարության ծրագիրն ամրագրում է որոշակի խումբ նպատակներ և քաղաքականության միջոցառումներ:




Լրահոս