«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրն սկսվեց մամլո ասուլիսներով: Լրագրողներին ներկայացվեցին միջազգային մրցութային ծրագրում ներկայացված «Ցեղը» ֆիլմը (որպես բանախոս հանդես եկավ ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Յանա Նովիկովան) և Երևանյան պրեմիերաներ ծրագրում ընդգրկված «Գիրքը» ֆիլմը (որպես բանախոս հանդես եկավ ռեժիսորը` Վիտալի Մանսկին, ֆիլմի պրոդյուսեր Նատալիա Մանսկայան և ֆիլմի գեղարվետսական պրոդյուսեր Մեսրոպ քհն. Արամյանը): Առանձին մամլո ասուլիսով հանդես եկավ փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոռեժիսոր Կիմ Կի-դուկը:
Փառատոնային օրակարգը շարունակվեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մեկնարկով և անվանի ավստրիացի օպերատոր Քրիստիան Բերգերի վարպետության դասով: Նշենք, որ վարպետության դասի ընթացքում «Ոսկե ծիրան»-ի հեղինակավոր մրցանակներից մեկը` Վարպետ մրցանակը հանձնվեց անվանի կինոգործչին: Օրվա ծրագրում ներառված էր նաև անվանի կինոգետ Ռիչարդ Պենյայի վարպետության դասը ԹՈՒՄՈ կենտրոնում: Դասախոսությունը վերնագրված էր. «Արդյեք արվեստ է. կինոյի գեղագիտությունը թվային հեղափոխությունից հետո»:
Տեղի ունեցան նաև «Ֆիլմեր առանց սահմանների» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերի մեկնարկները:
Օրվա կարևորագույն միջոցառումները, թերևս, Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմի երևանյան պրեմիերան էր, որին ներկա էր ՀՀ Նախագահ պրն. Սերժ Սարգսյանը:
Տեղի ունեցավ Կիմ Կի-դուկի Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը նրա «Պիետա» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի ցուցադրությանը նախորդեցին պաշտոնական ողջույնի խոսքեր փառատոնի տնօրենի և իր` հռչակավոր ռեժիսորի հյուրի կողմից: Կիմ Կի-դուկին որպես նվեր շնորհվեց հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի կտավնրից մեկը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայություն