ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք բազմանդամ ընտանիք ենք եւ ապրում ենք սոցիալապես անապահով պայմաններում: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան նպաստ ստանալու համար, եւ արդյոք կապ ունի բնակարանում գրանցված անձանց թիվը:

Նունե Սահակյան, 58 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը` ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, տարեկան մեկ անգամ պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունները հավաստող փաստաթղթեր: Օրենքի պահանջից հետեւում է, որ տվյալ բնակարանում հաշվառված անձանց թիվն ունի նշանակություն, քանի որ համակարգում հաշվառվելու համար պահանջվող փաստաթղթերի թվում է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը, որում նշվում է տեղեկատվություն ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված եւ փաստացի բնակվող բոլոր անձանց մասին: Տարածքային մարմինն առցանց հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա` դիմումում հայտարարագրված բնակության հասցեի եւ այնտեղ բնակվող անձանց մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

շարունակությունը հաջորդ համարում
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուշագրավ է, որ մարդիկ անհուսությունից, այլ ելք չգտնելով, փորձում են գործադրել բոլոր հնարավոր տարբերակները նպաստառու դառնալու համար:




Լրահոս