ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Փաստաբանի ծառայություններից օգտվելու կարիք ունեմ եւ ուզում եմ իմանալ, թե փաստաբանը որքան ժամանակում պետք է գործին ընթացք տա:

Վեհանուշ Վարդանյան, 33 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա կախված է փաստաբանի եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագրից: Պայմանագիրը կնքելուց հետո` վճարման պահից, փաստաբանը սկսում է զբաղվել այդ գործով, բայց քանի դեռ պայմանագիր չկա, փաստաբանը պարտավոր չէ գործին ընթացք տալ: Քաղաքացիական օրենսգրքի 777 հոդվածի համաձայն` պետք է գրավոր պայմանագիր լինի ծառայությունների մատուցման համար, եւ քանի դեռ չկա նման պայմանագիր, փաստաբանը դիմողի նկատմամբ որեւէ  պարտավորվածություն չունի:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տրամաբանական պատասխան է, թեեւ ուշագրավ է, որ վճարում կատարվում է` անկախ սկսվելիք դատական գործի հնարավոր ելքից: Թերեւս ավելի ազնիվ կլիներ, եթե պայմանագրում ամրագրվեր եւ փաստաբանին տրվելիք գումարը վճարվեր դատական որոշման կայացումից հետո` ըստ գործընթացի արդյունավետության: Այլապես փաստաբանը կարող է  հնարավորը խոստանալ, իսկ դատարանի որոշումը բնավ էլ չբավարարի դիմող կողմին: Պարզ է, որ նման իրավիճակում արդեն իսկ վճարված գումարի որոշ մասը փաստաբան վարձած քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետ չի վերադարձվելու: Իսկ փաստաբանական ծառայությունները մեր երկրում էժան համարել չի կարելի:   




Լրահոս