Այս տարի վերամշակող ընկերությունները պատրաստ են մթերել 61 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 50 հազար տոննա լոլիկ, 25.5 հազար տոննա պտուղ, այդ թվում՝ 10 հազար տոննա ծիրան, 3.5 հազար տոննա դեղձ և 4.5 հազար տոննա խնձոր: Արտահանման մասով պահանջարկը մոտ 37.8 հազար տոննա է, որից՝ 16 հազար տոննա ծիրան, 11.5 հազար տոննա խաղող, 1.5 հազար տոննա դեղձ և 4 հազար տոննա բանջարեղեն,- այսօրվա ասուլիսին այս տվյալները ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ ընդհանուր մթերումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 21.5 հազար տոննայով, իսկ արտահանումների ծավալը՝ 18 հազար տոննայով:”Կաթ մթերող ընկերությունները մտադրություն ունեին գները 30 դրամով իջեցնել, սակայն նախարարի մոտ խորհրդակցություն է եղել և հայտարարվել, որ դա անընդունելի է, և նշվել է, որ կաթի մթերման գինը 150 դրամ/լիտրից չպետք է իջնի”,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ միայն հեռավոր շրջաններից բերվող կաթի դեպքում տրանսպորտային ծախսերը կհանվեն՝ մոտ 20 դրամ: Նրա խոսքով՝ կաթի մթերման գնի իջեցումը կհանգեցնի նրան, որ կնվազի անասունների գլխաքանակը:Ռ. Մակարյանը հայտնեց նաև, որ այս տարի նախատեսվում է տեղադրել ևս 35 հակակարկտային կայան. արդեն կա 185 այդպիսի կայան: Մեկ հակակարկտային կայանի գինը մոտ 6 մլն դրամ է:
կաթի գինը չի իջնի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ