ՄԻՊ. Ոստիկանությունը նվաստացնում է անձի պատիվն ու արժանապատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ամենամյա զեկույցում անդրադարձել է ոստիկանության 2011 թվականի գործունեությանը և նկատել, որ որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:Ըստ պաշտպանի, բազմաթիվ դեպքերում անձն անհիմն “հրավիրվել է” ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:Ոստիկանության համակարգում շարունակելով թերություններն ու խնդիրները, Անդրեասյանը ներկայացրել է.գ Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները:գ Բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել և այդպիսիք, այսպես կոչված, “կցվել են շարք”: գ Որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցների կողմից անձից, առանց օրինական հիմքի, վերցվել է անձնագիրը և պահվել իբրև երաշխիք:գ Շատ դեպքերում հանցագործության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր չի տրամադրվել կամ տրամադրվել է անհարկի ձգձգումներով, երբեմն էլ՝ ժամանակավրեպ:գ Բազմաթիվ են դեպքերը, երբ խախտվել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով (,Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգըե) սահմանված ժամկետները: . Նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններում առկա հակասությունների պարագայում երբեմն չեն հարուցվել քրեական գործեր, ինչը հնարավորություն կընձեռեր նախաքննություն իրականացնող մարմնին գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացնել առերես հարցաքննություններ:. Որոշ դեպքերում խախտվել են ձերբակալվածների պահման վայրերում կալանավորված անձանց պահելու ժամկետները: . Հետաքննության և նախաքննության ընթացքում երբեմն անձինք հրավիրվել են հարցաքննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջների խախտումով:. Առանձին դեպքերում ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից:. Եղել են բողոքներ, որ հետախուզվող անձին հայտնաբերելու պատրվակով, ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել անձի բնակարան և առանց դատարանի համապատասխան որոշման իրականացրել խուզարկություն:. Հաճախ անձնագրերի և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժիններում անհիմն մերժվել են ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը՝ հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:Ոլորտի դրական զարգացումները . 2011 թվականի վերջին երկու ամիսներին փոխվել է ոստիկանության արձագանքը իր աշխատակիցների կողմից կատարվող բռնությունների և խախտումների ահազանգերին և նման բողոքի կապակցությամբ Պաշտպանի 2011 թվականի վերջին միջնորդությանը տրվել է դրական ընթացք: Այսպես՝ քաղաքացի Ա. Ա.-ն հայտնել էր, որ քննիչ Ս. Սեդրակյանը իրեն անպարկեշտ ձևով նսեմացրել, վիրավորել, ինչպես նաև թույլ է տվել մի շարք քրեադատավարական նորմերի խախտումներ: Կատարված ծառայողական քննությամբ, քննիչ Ս. Սեդրակյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:. Բարելավվել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումները հայտնաբերելու գործընթացը՝ այդ նպատակով տեղադրելով տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր:. ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման հայեցակարգերը, ինպես նաև դրանց տեխնիկական առաջադրանքները և ֆինանսական հաշվարկները:. Հաստատվել է ,Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է` բարելավել ոստիկանության ծառայողների իրավական պաշտպանվածության աստիճանը, ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտապես գործող հանձնաժողով:. ՀՀ ոստիկանության պետի կողմից 2011 թվականի նոյեմբերին ստորագրվել է “Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում ներդրվող համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում նշանակման ենթակա ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման մասինե թիվ 3327-Ա հրամանը, որի նպատակն է` խթանել թաղային (համայնքային) ոստիկանության մոդելի ներդրմանը:




Լրահոս