Հանքերը խայտառակ վիճակում են. ՎՊ-ի բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերության ոլորտում ԱԺ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ` առանց փորձաքննության նախագծեր, ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրման, ժամկետների երկարաձգման և լիցենզային պայմանագրերի կնքման գործընթացում հաճախ խախտվել է ոլորտը կարգավորող օրենսդրությունը:Երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նպատակով՝ հաղթող ճանաչված ընկերություններին ուսումնասիրության հատուկ լիցենզիա տրամադրելուց և լիցենզային պայմանագրեր կնքելուց շուրջ 1-2 ամիս հետո (առանձին դեպքում` նաև մինչև պայմանագիր կնքելը) կատարվել է ուսումնասիրության տարածքների ընդլայնում: Ընդ որում, ընդլայնված տարածքների չափերը զգալիորեն գերազանցել են աճուրդով շահածը, իսկ ընդլայնված տարածքների տրամադրման գները զգալիորեն ցածր են աճուրդի մեկնարկային գնից:Սյունիքի մարզի Մերձարաքսյան ոսկու հանքերևակման 324 հա մակերեսով տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության նպատակով աճուրդում 6.9 մլն դրամով (մեկնարկային գինը` 6 մլն դրամ) հաղթող ճանաչված ,Քանարմ փրեշս մեթալսե ՍՊ ընկերությանը տրամադրվել է թիվ 59 ուսումնասիրության հատուկ լիցենզիան, որը վերաձևակերպվել է ,Գ. Արշակյանե ՍՊԸ–ի անվամբ: Այնուհետև, տարածքն ընդայնվել է մինչև 18,196 հա, որի համար վճարվել է 9.75 մլն դրամ: Այսպիսով, ընկերության կողմից դեռ ուսումնասիրություն չիրականացրած ընդերքի տեղամասում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կատարել է տարածքի ընդլայնում, որտեղ աճուրդով տրամադրված 1 հա–ի արժեքը կազմել է 21,300 դրամ, իսկ ընդլայնված տարածքի 1 հա–ի արժեքը` 536 դրամ, կամ աճուրդով տրամադրվածից շուրջ 40 անգամ պակաս:Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքերևակման 600 հա մակերեսով տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության նպատակով աճուրդում 6.6 մլն դրամով (մեկնարկային գինը` 6 մլն դրամ) հաղթող ճանաչված ,Լուլիարե ՍՊ ընկերությանը 05.10.2007 թ. տրամադրվել է թիվ 55 ուսումնասիրության հատուկ լիցենզիա: Այնուհետև, տարածքն ընդայնվել է 5,400 հա, որի համար վճարվել է 22.5 մլն դրամ: 31.01.2008 թ. կատարվել է հանքային իրավունքի փոխանցում “Լուլիար” ՍՊԸ-ից ,Թի Էս Էս Սի Արմենիաե ՍՊԸ-ին, որը ,ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիաե ՍՊԸ-ին անցել է ,Թի Էս Էս Սի Արմենիաե ՍՊԸ-ի բաժնետիրոջ կողմից՝ 28.03.2008 թ. Միացյալ Արաբական Էմիրություններում գրանցված “ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս” ՖԶ ՍՊԸ-ին բաժնեմասի վաճառքի արդյունքում: Հետագայում` 2009 թ. հունիսի 1-ին ,Թի Էս Էս Սի Արմենիաե ՍՊԸ-ն վերանվանվել է ,ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիաե ՍՊ ընկերության, սակայն լիցենզիաներում անվանափոխություն չի կատարվել: Այսպիսով, ընկերության կողմից ընդերքի տեղամասն առանց ուսումնասիրելու Լիազոր մարմինը կատարել է ուսումնասիրվող տարածքի ընդլայնում, որտեղ աճուրդով տրամադրված 1 հա–ի արժեքը կազմել է 11 հզ. դրամ, իսկ ընդլայնված տարածքի 1 հա–ի արժեքը` 4,166 դրամ, կամ աճուրդով տրամադրվածից շուրջ 3 անգամ պակաս: 2007 թ. հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդում Լոռու մարզի ,Կրուգլիյ բուգորե և “Վյուչնի” հանքերևակումում կապար-ցինկի 1550 հա մակերեսով լոտի հաղթող է ճանաչվել “Թի Էս Էս Սի Արմենիա” ՍՊ ընկերությունը` 25,200.0 հազ. դրամով (մեկնարկային գինը` 24,000.0 հազ. դրամ): Սակայն 2007 թ. հոկտեմբերի 18-ին ընկերությանը տրամադրված լիցենզիայում ուսումնասիրվող օգտակար հանածոներին ավելացվել է պղինձը, իսկ երկրաբանական հատկացման սահմաններում “Կրուգլի Բուգոր” և “Վյուչնի” հանքերևակման անվանումներին ավելացվել են նաև “Չերեմշա” և “Մեդնայա Գորա” հանքերևակման անվանումները, որոնք նշված չեն եղել և չեն համապատասխանում աճուրդի հայտարարությամբ ներկայացված տվյալներին: 26.12.2007թ. ընկերության հետ կնքվել է թիվ 288 լիցենզային պայմանագիրը, և նույն օրն ընկերությունը դիմել է Լիազոր մարմին` ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար` Պրիվոլնիի հանքային դաշտում, ընդ որում, չեն նշվել ընդլայնվող տարածքի չափը և պայմանները: Թիվ 56 լիցենզիայում և թիվ 288 լիցենզային պայմանագրում 14.02.2008 թ. կատարվել են փոփոխություններ: Ընդլայնված տարածքը կազմել է 13,500 հա, որի համար ՀՀ պետական բյուջե է վճարվել 10 մլն դրամ: Այսպիսով, աճուրդով տրամադրված 1 հա–ի արժեքը կազմել է 16,259 դրամ, իսկ ընդլայնված տարածքի 1 հա–ի արժեքը` 740 դրամ, կամ աճուրդով տրամադրվածից շուրջ 22 անգամ պակաս: Լիցենզային պայմանագրերով հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 61 մլն 232.5 հազ. դրամ, լիցենզառուների կողմից վճարվել է 36 մլն 948.6 հազ. դրամ, կամ չի վճարվել 24 մլն 283.9 հազ. դրամ, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե: Ընդերքօգտագործող ընկերությունների հետ կնքված թվով 16 լիցենզային պայմանագրերի համաձայն՝ կատարվելիք աշխատանքների արժեքը նախատեսվել է 9,707,970.0 հազ. դրամ: Աշխատանքների կատարման ժամանակացույցով սահմանված ժամկետներն ընկերությունները խախտել են: 2010 թ. 3-րդ եռամսյակում իրականացվել են ընդամենը 1,467,598.8 հազ. դրամի աշխատանքներ (15.1 %):Ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված բնապահպանական միջոցառումներից ընդերքի տեղամասի ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ծառատնկման, հորատանցքերի մեկուսացման կամ ցանկապատման աշխատանքներ չեն իրականացվել:Երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով ընկերություններին տրամադրվել է 61,814.7 հա երկրաբանական հատկացման տարածք: Լիցենզառուների կողմից 31,408.0 հա երկրաբանական հատկացման տարածքի համար կնքվել են հողօգտագործման պայմանագրեր, իսկ մնացած 31,206.7 հա–ի համար՝ չեն կնքվել:




Լրահոս