ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի փողոցներից մեկում

Դեղատան ղեկավարությունն այդպես էլ չի կոնկրետացնում, թե հատկապես ինչ կենդանու միս է վաճառում: Իսկ միգուցե այլաբանորեն հասկացնում են՝ թանկ ու անորակ դեղերը չեն օգնում հիվանդներին, ու առողջության դեմ մարդը չկարողանալով պայքարել դառնում է մսացու:

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ապահովագրական գործունեության եւ փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար պարտադի՞ր է արդյոք ՀԴՄ կիրառումը:

Գայանե Մկրտչյան (37 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մկրտչյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, ըստ որի՝ օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ՀՀ տարածքում գործող բանկերի (ներառյալ՝ դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ՝ կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:

 
ՀԱՐՑ. Անհատ ձեռներեց եմ: Ցանկանում եմ կազմակերպել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ): Խնդրում եմ ասեք, արդյո՞ք անհրաժեշտ է լուծարել ԱՁ-ն, թե՞ կարող եմ վերակազմավորել: Ուզում եմ մի փոքր մանրամասն ծանոթանալ վերջինիս կարգին։

Տիգրան Մելքոնյան (41 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատ ձեռներեցները ֆիզիկական անձինք են, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ առանց իրավաբանական անձի կրթության: Հետեւաբար, որեւէ վերակազմում Ձեր նկատմամբ չի կարելի իրականացնել, ինչպես իրավաբանորեն, այնպես էլ ֆիզիկապես: Վերակազմումը (կազմակերպա-իրավական ձեւի փոփոխում) հնարավոր է միայն իրավաբանական անձանց հետ: Դուք իրավունք ունեք ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ միությունների անսահման քանակություն եւ դրան զուգահեռ, ըստ Ձեր ցանկության, կամ մնալ անհատ ձեռներեց, կամ էլ ոչ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն այս դեպքում քաղաքացուն ընտրության հնարավորություն է տրված։ Այսինքն՝ անհատ ձեռներեցն ինքը կարող է որոշել լուծարել ԱՁ-ն, թե ոչ։




Լրահոս