ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ` աշխատանքից վերադառնալիս, խախտում արեցի, ավտոտեսուչը կանգնեցրեց, բայց մոտս համապատասխան գումար չկար պետավտոտեսուչի տուգանքը վճարելու համար:  Ինչպե՞ս վարվել նման դեպքերում:

Նարեկ Բաբաջանյան, 25 տարեկան, ջութակահար


ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքերում օրենքն անձին հնարավորություն է տալիս տուգանքը նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, դիմել ոստիկանություն տուգանքի վճարումը մինչեւ վեց ամիս ժամկետով տարաժամկետելու խնդրանքով: Եւ հակառակը` երեսուն օրվա ընթացքում այն չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ վաթսուն օրվա ընթացքում` հնգապատկվում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
 հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարեւորը վճարելն է, իսկ թե հատկապես ինչ կերպ կգանձվի գումարը, բազմաթիվ տարբերակներ են առաջարկվում: Պարզ է, որ նախապես հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տուգանքների չափը սոցիալապես անապահով հասարակության ներկայացուցիչների համար ոչ միշտ է հասանելի, եւ այն պահին, երբ պետավտոտեսուչը տեղին, թե անտեղին որոշել է քաղաքացուն փաստի առաջ կանգնեցնել,  հնարավոր է՝ մարդն ի վիճակի չէ վճարել: Այլ հարց է, որ խիստ սահմանափակ ժամկետը տուգանվողին ցայտնոտային վիճակում է դնում արագ գումար հայթայթելու առումով: Տուգանքների բազմապատկման անխուսափելիությունն այլ ելք չի թողնում, քան րոպե առաջ գումարը վճարել ու գլխացավանքից ազատվել:




Լրահոս