ՀԱՐՑ. Իմ մեքենայում ԱՊՊԱ-ի կտրոնը նախատեսված տեղում դրված է, բայց սոսնձով կամ նմանատիպ այլ միջոցով փակցված չէ ապակուն: Ավտոտեսուչն արդյո՞ք իրավունք ունի տուգանել ինձ, եթե կտրոնը նախատեսված հատվածում տեսանելի ձեւով տեղադրված է: Ասեմ, որ ինձ վրա գրված տուգանքի ակտը չեմ ստորագրել ու չեմ վերցրել (տուգանողների լուսանկարները ներկայացնում եմ):
ՊԱՏԱՍԽԱՆ. Միանշանակ ո՛չ: Ոչ մի տեղ գրված չէ սոսնձով կամ այլ միջոցով փակցնելու մասին, գրված է` տեղադրված: Եթե ԱՊՊԱ-ի կտրոնը սահմանված տեղում չէ (դիմապակու աջ կողմի ներքեւի հատվածում, տեխզննման կտրոնի վերեւում), ապա ավտոտեսուչը կարող է տուգանել սահմանված տասը հազար դրամի չափով, բայց տվյալ դեպքում` ո՛չ: Կարեւորը լինի ճիշտ տեղում եւ տեսանելի:
պաշտպանության կենտրոն» հ/կ
նախագահ Էդուարդ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, զարմանալի չէ, որ ՀՀ ճանապարհային ոստիկանները մեր երկրում ասոցացվում են անգրագիտության հետ: Քաղաքացին տվյալ դեպքում դժգոհում է, որ ոստիկանության մայորն իր ոլորտին առնչվող օրենքից հասկացել է միայն «փակցնել» բառը` վարորդին պարտադրելով կտրոնը փակցնել դիմապակուն: Օրինապահ կոչվածն այդպես էլ չի հասկացել, որ պահանջված վայրում կտրոնի առկայությունն արդեն բավարար է, եւ «փակցնել» պետք չէ: Հուսանք, որ «գոլդ համարների» որս սկսած ՃՈ-ն հետամուտ կլինի մեր հրապարակմանը` այն ընդունելով որպես հաղորդում` հանցագործության մասին, եւ կպատժվեն նաեւ տեսուչները: