ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս իմացա, որ ՀՀ-ում անձնագրերը լիովին փոխվելու են: Խնդրում եմ բացատրել, թե նոր անձնագրերն ինչպիսին պետք է լինեն, եւ ինչ նպատակով է փոփոխությունն արվում:

Անի Ղազարյան, 28 տարեկան, հաշվապահ


ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում
վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, նոր սերնդի էլեկտրոնային փաստաթղթերով:
Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող, քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր: Նույնականացման քարտերի շրջանառությունը կբարելավի մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն կպարզեցնի անձի նույնականացման գործընթացը, կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը, կզսպի մի շարք կոռուպցիոգեն գործոնների զարգացումը, քանի որ նշված համակարգի ներդրումը զգալիորեն սահմանափակելու է վարչական մարմնի անմիջական շփումները քաղաքացիների հետ:
շարունակությունը հաջորդ համարում

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների
վարչության պետ, ոստիկանության
գնդապետ Հ. Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձնագրերը մարդկանց ժամանակակից տեսքով առաջարկելը, անշուշտ, մեր օրերի հիմնական պահանջներից կարելի է համարել: Շատ կարեւոր է նաեւ տվյալների  հասանելիության խնդրի լուծումը: Այսինքն` դրանք պետք է միայն անձնագրային բաժնի տրամադրության տակ մնան:




Լրահոս