ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս ապրում է Մեծամորում (1 շենք բն. 1), 88 տարեկան է, հաշմանդամ եւ գտնվում է սոցիալական ծանր պայմաններում: Ապրելու եւ դեղեր գնելու համար նրան գումար է հարկավոր: Բանկում ավանդ ունի (1500 ռուբլի): Խնդրում եմ ասել, թե որտեղից եւ երբ կարող է ստանալ իր ավանդը:

Վարազդատ Սահակյան, 84 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմումների ներկայացման ժամկետը սահմանվել է 2006 թվականի ապրիլի 12-ից մինչեւ մայիսի 12-ը:
2006 թվականի օգոստոս ամսից սկսած` իրականացվում են ավանդի դիմաց փոխհատուցման վճարման աշխատանքները (շարունակվում են առ այսօր), որտեղ ընդգրկվում են նախորդ համարում նշված կարգով հաշվառված ավանդատուները` ըստ իրենց հերթական համարների:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերանների՝ նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» համար 510-Ն որոշման` ներկայում ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է միայն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ վետերաններ գրեթե չեն մնացել: Նրանք այդպես էլ չկարողացան գոնե մասնակիորեն ստանալ խորհրդային «Խնայբանկ»-ում կորցրած իրենց հազարավոր ռուբլիները: Ու ավանդների փոխհատուցման գործընթացն ավելի շատ ծառայեց միայն հայտնի կուսակցության անազնիվ քարոզչությանը: Թերեւս ավելի ճիշտ կլիներ ավանդները փոխհատուցելու մասին ընդհանրապես չխոսել, քան վճարել հազարից մեկին:




Լրահոս