ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ու կինս արդեն 5 տարի բաժանված ենք, եւ ես ալիմենտ եմ վճարում երեխայիս համար: Աշխատանքային խնդիրների հետ կապված` 2 ամիս չեմ կարողացել վճարել ալիմենտը: Ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանվում ալիմենտը ժամանակին չվճարելու համար:

Գագիկ Հայրապետյան, 42 տարեկան, հաշվապահ


ՊԱՏԱՍԽԱՆ.  Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ` ալիմենտ վճարող անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով: Դատարանի վճռով մեղավոր անձն ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով: Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր եւ ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաեւ ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվական կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես մեր ժամանակներում կարող է այնպես ստացվել, որ մարդու ֆինանսական միջոցները չբավարարեն անգամ սեփական երեխայի կեցության խնդիրները լուծելու համար գումար հատկացնելուն: Նույն իրավիճակում կարող է հայտնվել նաեւ երեխայի մյուս ծնողը, ինչը, բնականաբար, չի ենթադրում, թե անչափահասը պետք է զրկվի գոյության միջոցներից: Կարեւոր է նաեւ այն, որ եթե տոկոսային գործակից չլինի, ապա վճարման խնդիրը բոլորը համատարած կհետաձգեն:




Լրահոս