ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գրեթե ամենուր, որտեղ գազի փոխանցման (գազաբաշխման) տուփերն են, գազի հոտ է գալիս: Հետաքրքիր է, մշտապես գազի հոտի առկայությունն ինչո՞վ է պայմանավորված, եւ նմանատիպ թույլ արտահոսքերի հետեւանքով որքա՞ն կարող է լինել գազի կորուստը:

Դավիթ Վարդանյան, 45 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գազաբաշխիչ ցանցում տեղադրված «տուփերը» գազի ճնշման կարգավորիչ կետերն են (ԳԿԿ)` կահավորված մի շարք սարքավորումներով, որոնց նպատակն է ապահովել բնական գազի սահմանված ճնշումը: Այդ սարքավորումներից ապահովիչ արտանետող կափույրը (ԱԱԿ` ներքին այրման շարժիչի մաս) ԳԿԿ-ի ելքի մասում բնական գազի ճնշման թույլատրելի սահմանի գերազանցման դեպքում ճնշման հավասարակշռությունն ապահովում է բնական գազի արտանետմամբ, որով էլ պայմանավորված է հոտը:
Գազի կարգավորիչ կետերում տեղակայված սարքավորումների ոչ կիպ լինելով պայմանավորված` բնական գազի արտահոսքի (տեխնոլոգիական կորուստներ) նորմատիվային ծավալը, ըստ հաստատված մեթոդիկայով հաշվարկի, կախված ԳԿԿ-ի հզորությունից, կազմում է 0.63մ3/օր:

«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ոչինչ չի ասվում գազի արտահոսքի կանխման ուղղությամբ ձեռնարկվող որոշակի միջոցառումների վերաբերյալ: Այսինքն` թերությունները ձեռքի հետ վերացնում են, բայց այսպես կոչված տուփերից արտահոսքն այդպես էլ չի դադարում: Ոչինչ չի նշվում նաեւ կորուստի ընդհանուր ծավալների եւ  այն մասին, թե օդի մեջ լուծվող գազի խորանարդների գումարն  ում հաշվին է փոխհատուցվում:




Լրահոս