ՀԱՐՑ. Ամռանը Հայաստանից դուրս գնալու մտադրություն ունեմ եւ ուզում եմ իմանալ Ֆրանսիա գնալու համար անհրաժեշտ վիզայի ստացման կարգը: Նաեւ հետաքրքիր է, թե քանի տեսակի վիզա կա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կա Շենգեն կարճաժամկետ վիզա, երկարաժամկետ ֆրանսիական վիզա, կեցության քարտին հավասարազոր երկարաժամկետ վիզա եւ կան վիզաների այլ հատուկ տեսակներ: Շենգեն վիզայի սակագինը հաստատագրված է եւ կախված չէ վիզայի տեւողությունից կամ տրամադրման ժամկետից: Վիզայի տեւողությամբ պայմանավորված` սակագնի փոփոխման մասին ցանկացած հայտարարություն չի համապատասխանում իրականությանը: Անօրինական պահանջված գումարները ոչ մի դեպքում չեն կարող երաշխավորել վիզայի տրամադրելն արագացնելը, տեւողությունը երկարացնելը եւ անգամ վերջինս տրամադրելը:
ՀՀ քաղաքացին Շենգեն վիզայի համար վճարում է 60 կամ 99 եվրոյին համարժեք դրամ` անկախ վիզայի տեւողությունից (1 օրից մինչեւ 5 տարի):
Շենգեն կարճաժամկետ վիզա (3 ամիս).
1. Ֆրանսիան վիզաներ է տրամադրում Շենգեն ողջ տարածքի համար (Գերմանիա, Ավստրիա, Բելգիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա):
2. Վիզա ստանալու համար Ֆրանսիայի հյուպատոսություն կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ ուղեւորության բուն նպատակը Ֆրանսիան, Պորտուգալիան, Նորվեգիան, Իսլանդիան եւ Լիտվան են:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում է, թե ճամփորդական նպատակներով չափազանց հեշտ է Եվրոպա շրջագայության մեկնելը: Մինչդեռ մեր հայրենակիցները, բացի օրինական կերպով փաստաթղթերը ձեւակերպելուց, «անհայտ անձանց» զգալի միջնորդավճարներ են թողնում: