ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Թե ինչն է նրան այդքան ուրախություն պարգեւել՝ անհասկանալի է:

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսիններով թոշակառուներ ենք: Դեկտեմբեր ամսին ամուսնուս հետ մեքենայով գնալիս խախտում ենք կատարել, որի համար 5.000 դրամով տուգանվել ենք: Տուգանքը վճարելիս մեզ չեն զգուշացրել, որ լրացուցիչ 300 դրամ պետք է վճարենք՝ բանկային ծառայության դիմաց: Այդ մասին մեզ հայտնել են վեց ամիս անց: Այդ 300 դրամի պատճառով կենսաթոշակային քարտի վրա կալանք են դրել: Ամուսինս ծանր հիվանդություն ունի եւ մեր թոշակը, հասկանալի պատճառներով, մեզ շատ անհրաճեշտ է: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը:

Գալյա Սաֆարյան (64 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տիկին Գալյա Սաֆարյանի նման ծուղակ ընկած Հայաստանի քաղաքացիները հարյուրավոր են, եթե ոչ՝ հազարավոր: Մեր հարազատ Վճռաբեկ դատարանը որոշել է` եթե տուգանքի մայր գումարը չի վճարվել թեկուզեւ մեկ դրամով, ապա մայր գումարը երկու ամիս անց հնգապատկվում է:
Իսկ ի՞նչ անի տիկին Գալյան: Բանն այն է, որ տվյալ գործերով օրենքն ունի հետադարձ ուժ եւ ներկայում պետք է վճարվի տույժ՝ մայր գումարի 50% չափով, այսինքն՝ 2500 ՀՀ դրամ: Սակայն, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հետապնդելով գումար հավաքագրելու սկզբունքը, անհիմն պահանջում է վճարել հնգապատիկ գումարը՝ 25000 դրամ: Միակ ելքը` դատարան դիմելն է, քաղաքացին ԴԱՀԿ-ին ներկայացնում է վարչական դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը եւ թոշակի արգելանքը հանվում է: Սակայն շուտով սպասվում են օրենքի փոփոխություններ:

«ԱՔԻԼԼԵՍ» Վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ «ԴԱՀԿ-ի մասին» օրենքում նշված է, որ արգելանքը պետք է դրվի կոնկրետ գումարի չափով, այլ ոչ՝ ամբողջությամբ: Ստացվում է, որ մեր քաղաքացիների կենսաթոշակների վրա կալանք է դրվել ոչ թե կոնկրետ չափով, այլ՝ ամբողջությամբ, իսկ բանկերն էլ, օգտվելով առիթից, որ այս առումով իրենց վրա օրենքով սահմանված հստակ պատասխանատվություն չկա, ինչպես նաեւ, չունենալով գումարը մասնակիորեն արգելափակող ծրագիր, արգելափակել են ամբողջ հաշիվը՝ կրակի մեջ գցելով հարյուրավոր մարդկանց: Անհասկանալի եւս մեկ փաստ. ինչո՞ւ մարդկանց ոչ թե մեկ ամիս, այլ՝ վեց ամիս անց են տեղեկացնում: Սա այլ կերպ, քան քաղաքացիներից պետական մակարդակով դրամի շորթում, դժվար է կոչել:

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնության ընթացքում ձեռք է բերվել անշարժ գույք, սակայն ամուսիններից մեկի անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում չի նշվել: Ի՞նչ անել, որպեսզի գրանցման վկայականում որպես համասեփականատեր նշվի նաեւ ամուսնու անունը:

Արծրուն Պետրոսյան (32 տարեկան, ինժեներ-մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ներկայացված խնդրի վերաբերյալ իրավաբանական գրասենյակի կողմից տրամադրած տեղեկատվության` ամուսինները կարող են դիմել ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ցանկացած տարածքային ստորաբաժանում՝ ստանալու նոր սեփականության իրավունքի վկայական, որտեղ որպես համասեփականատերեր կնշվեն երկու ամուսինների անունները: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում, ամուսինների անձնագրերն ու ամուսնության վկայականը, պետական տուրքի վճարման անդորրագիր:

«AM» իրավաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում քաղաքացին կարող է վերականգնել իր իրավունքները գույքի նկատմամբ: Ավելացնենք նաեւ, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները՝ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, շարժական գույքի, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքները, ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման՝ գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի։ Նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ գործարքներից ծագող իրավունքների գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության եւ նման գործարքը համարվում է առոչինչ:




Լրահոս