ԲԻԶՆԵՍ ԱՐՏԱՀՈՍՔ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչի մասին վաղուց հայտնի էր ՀՀ շարքային քաղաքացիներին, կարծես թե հասանելի է դառնում նաեւ հայրենի 
օլիգարխներին: Նրանք իրենց կաշվի վրա արդեն զգացին, որ Հայաստանում անհնար է բիզնես անել ու եկամուտ ստանալ, դրա համար էլ «մանրից ցվրվում են»:

 Խոսքը  Հայաստանում  տիրող անբարենպաստ 
բիզնես մթնոլորտի, տեղական արտադրանքի անմրցունակ 
լինելու, հարկային անհեռատես քաղաքականության  եւ տնտեսական գործունեություն ծավալելուն խոչընդոտող  այլ երեւույթների մասին է: Իշխանությունը վաղուց  արդեն «սովորել» 
էր անտեսել  ընդդիմության եւ հասարակության 
առավել  մտահոգված  հատվածի տեսակետները: Միջազգային ֆինանսական կառույցների եւ ռեյտինգային  գործակալությունների հետ  եւս հայրենի Կառավարությունը իր աշխատանքը կազմակերպում է մոտավորապես այն սկզբունքով, ինչպես հարաբերվում է օրինակ  եվրոպական    քաղաքական կառույցների 
հետ: Առաջինները պարբերաբար մի մեծ զեկույց են պատրաստում  Հայաստանի տնտեսության վերաբերյալ, որտեղ հիմնականում 
բացասական (վերջինը բրիտանական «Maplecroft» ընկերությունն էր, որի կազմած վարկանիշային սանդղակում  Հայաստանը  դասվել էր բարձր  ռիսկեր ունեցող երկրների 
շարքում)  
գնահատականներ են տրվում  մեր երկրի տնտեսության   առկա վիճակի եւ ապագայի վերաբերյալ: Սակայն իշխանության պրոպագանդան 
վերցնում է իր համար դուրեկան մի քանի  խոսք եւ մի քանի շաբաթ շեփորահարում իր «հաջողություների»  մասին` մոռանալով,  որ այդ զեկույցները  ավելի կարեւոր են ներդրումներով զբաղվող ընկերություների  համար, որոնք, ամենայն հավանականությամբ, Հ1 չեն դիտում:

Վերջին  տարիներին ավելացել է կապիտալի արտահոսքը երկրից: Իհարկե, այդ միտումը եղել է  միշտ`  անկախացումից ի վեր, սակայն այժմ «գործին»  կպել են նաեւ ամենահաս հայրենի օլիգարխները: Հայտնի է, որ նրանք մշտապես աշխատել են ստվերում` արտոնյալ կարգավիճակով, բայց այսօր արդեն ռեալ վտանգ են զգում իրենց ունեցվածքի մասով: Չբարձրաձայնելով իրենց մտահոգությունները եւ ծրագրերը, հայ խոշոր գործարարները «տակից» սկսել են իրենց կապիտալը տեղափոխել 
այլ  երկրներ, մասնավորապես` Վրաստան եւ Ուկրաինա: Դա արվում է  բավական զգույշ, որպեսզի չհայտնվեն 
իրենց  գործընկերոջ վիճակում, որը հերթական հարկային  ստուգումից նեղված, 
գնացել էր Սերժ Սարգսյանի մոտ եւ բողոքել, որ եթե այսպես շարունակվի, ինքը կվաճառի իր ունեցվածքը եւ կհեռանա Հայաստանից, որին ի պատասխան մեր երկրի ղեկավարը խիստ  «կոնստրուկտիվ» հիշեցում էր արել. «Խի դու էս երկրում բա՞ն ունես»:

Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Վրաստանը կարող է մեզ համար դառնալ ներդրումների համար բարենպաստ երկիր: Սակայն հայրենի օլիգարխները հավաքելով լուրջ կապիտալ (ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը «ծՈՋՌՑօՎ վպտՏրՌսՖվՌՎ ՑՐցՊՏՎ»), այժմ քայլեր են ձեռնարկում դրանք առավել ապահով դարձնելու: Հատկանշական է, որ առաջին պիոներներից էր Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը:

Սերժ Սարգսյանին իշխանության բերող մեր օլիգարխներն էլ տեսնելով, որ առաջին դեմքի խնամին է նման քայլի դիմում, մտածեցին` ուրեմն մարդը մի բան գիտի, որ անում է: Օրերս մամուլին տված հարցազրույցում Վրաստանում արած ներդրումների մասին պատմեց նաեւ «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը: Շրջանառվում են նաեւ մի շարք նախկին եւ ներկա նախարարների ու թաղապետերի անուններ, որոնց երկրից հանած եւ ուրիշ երկրներում ներդրված կապիտալի չափերին կանդրադառնանք առաջիկայում: Միեւնույն ժամանակ, օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ անկախ օլիգարխների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից, նրանց մտադրությունները շատ հասկանալի են, քանզի իրենք ավելի լավ գիտեն իրավիճակը եւ չեն ցանկանում հայտնվել կոտրած տաշտակի առջեւ:

ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս