Խորհուրդներ Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանական  Financial Times-ն է անդրադարձել Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին վերադարձին:
 
Թերթը հրապարակել է Morgan Stanley Investment Management-ի վերլուծաբան Ռուչիր Շարմայի` “Սիրով Ռուսաստանին” հոդվածը, որն ավելի շատ նամակ է հիշեցնում Պուտինին:  Ըստ հոդվածագրի` ռուսական տնտեսության աճի տեմպերը շարունակում են նվազել: “Եթե հումքի գներն ընկնեն, ապա ռուսական տնտեսության աճը կշարունակի նվազման միտումներ դրսևորել”,- գրում է նա:
Դրանից խուսափելու համար` նա Պուտինին առաջարկում է 4 քայլ կատարել.
1. Հարուստ երկիրը պետք է թանկարժեք ապրանքներ արտադրի: Նրա խոսքով` Ռուսաստանը նավթ ու գազ ունի, սակայն մոսկովյան ֆոնդային բորսայում չեն ներկայացվում արդյունաբերական հատվածի և ոչ մի ընկերության բաժնետոմսերը, իսկ չէ՞ որ հենց սա մի քանի երկրների պարագայում նպաստեց տնտեսության աճին: Ավելին, տնտեսության պետական հատվածի ծավալներն արդեն հասնում են 40%-ի, ինչը դժվարացնում է մասնավոր ներդրումների հոսքը:
2. Հարստանալ ցանկացող երկիրը պետք է ինչ-որ կերպով հիմնական քաղաքները կապի երկրի այլ շրջանների հետ: Անհրաժեշտ է կառուցել ավտոմայրուղիներ, կամուրջներ ու երկաթուղային գծեր: ,Մոսկվայից Պետերբուրգ կարելի է հասնել 4 ժամում: Իսկ Կազան հասնելը, որը գրեթե նույն հեռավորության վրա է գտնվում, տևում է 14 ժամե, – տարակուսանք է հայտնում վերլուծաբանը:
3. Տնտեսությունը ձեռնարկատիրական դասի կարիք ունի: Ռուսաստանի տնտեսության մեջ գերիշխում են միլիարդատերերը: Միայն Մոսկվայում 78 միլիարդատեր է բնակվում, սակայն այս երկիրը նույնիսկ ընդգրկված չէ աշխարհի միլիոնատերերի տասնյակում: ,Երկրին պետք են ,սովորական հարուստներե: Ոմանք Ռուսաստանը համեմատում են արդեն մայր մտնող Հռոմեական կայսրության հետե,- գրում է հոդվածագիրը:
4. Նորմալ տնտեսության համար անհրաժեշտ են բանկեր: Ըստ Շարմայի` Ռուսաստանի ֆինանսական հատվածն ավելի շատ հիշեցնում է Նիգերիայի պես աղքատ երկրների: Այս երկրում գերիշխում է միայն մեկ բանկ, և վարկեր ստանալը` ինչպես բնակարանի, այնպես էլ բիզնես սկսելու համար, չափազանց դժվար է:
 
Այլ կերպ ասած` անհրաժեշտ է “լցնել բաց տեղերը”` զարգացնել արդյունաբերությունն ու կապուղիները, ստեղծել միջին խավ և ,հասարակե միլիոնատերերի դաս, և զարգացնել միջին բիզնեսը”,- եզրափակում է թերթը:




Լրահոս