ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամռանը Հայաստանից դուրս գնալու մտադրություն ունեմ եւ ուզում եմ իմանալ Ֆրանսիա գնալու համար անհրաժեշտ վիզայի ստացման կարգը: Նաեւ հետաքրքիր է, թե քանի տեսակի վիզա կա:

Տիգրանուհի Աբրահամյան, 28 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարներում) Կեցության քարտին հավասարազոր երկարաժամկետ վիզայի ստացման կարգը.
2009թ. հունվարի 1-ից Ֆրանսիայում մնալու համար երեք ամիսը գերազանցող որոշ վիզաներ ունեցող անձինք վիզայի վավերականության ողջ տեւողության ընթացքում կարող են դիմում չներկայացնել պրեֆեկտուրա կեցության քարտ ստանալու համար:
Երկարաժամկետ վիզայի դիմում ներկայացնելիս շահագրգռված անձինք պետք է իրենց գործերին կցեն էմիգրացիոն եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ձեւաթուղթը: Վիզան ստանալուց եւ Ֆրանսիա ժամանելուց հետո (երեք ամսվա ընթացքում) նրանք հյուպատոսության տրամադրած հարցաթերթիկը պետք է պատվիրված նամակով ուղարկեն իրենց բնակության վայրի OFII-ի տարածաշրջանային գրասենյակ: OFII գրասենյակների հասցեները նշված են բլանկի հետադարձ երեսին եւ տեղադրված կայքում: Այնուհետեւ գրանցման ձեւակերպումների համար շահագրգռված անձին հրավիրում է OFII-ին: Սա պարտադիր ընթացակարգ է: Ֆրանսիա ժամանելուց հետո երեք ամսվա ընթացքում, գրանցում չունենալու դեպքում անձը ֆրանսիական իշխանությունների կողմից դիտվում է որպես անօրինական կարգավիճակում գտնվող անձ: Նման վիզա ունեցող անձինք վիզայի վավերականության ընթացքում կարող են առավելագույնը երեք ամիս ազատ տեղաշարժվել Շենգեն տարածքում: Ձեզ հետաքրքրող մնացյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն կամ կարող եք պատասխանները գտնել դեսպանատան կայքում www.ambafrance-am.org:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ընդունող երկիրն առանձնապես պայմաններ չի ստեղծում հյուրընկալվողի համար, այդուհանդերձ, մեր շատ հայրենակիցներ ամեն ինչ անում են` տվյալ եվրոպական երկրի տարածքը որեւէ կերպ չլքելու եւ լուսավոր թվացող Եվրոպայում հաստատվելու համար:




Լրահոս