Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունները սկսել են շատ հարկեր վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարությունը մշտական հսկողության տակ է առել առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող եւ արտադրող ընկերությունների:

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 50 հազար 367 հատ կամ 106%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 466.3մլն դրամով կամ 8%-ով:

Այդ աճը պայմանավորված է մի քանի խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ շրջանառությունների աճով, որոնցից առանձնացման ենթակա են՝ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»՝ 405.9մլն (1636 հատ), «Գրանդ Քենդի հայ-կանադական ՀՁ»՝ 211.5մլն (11976 հատ), «ՎԻՏԵՍ»՝ 228.7մլն դրամ (նույն քանակի պարագայում) ընկերությունները: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 10 հազար 901 հատ կամ 13%, որոնցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 778.7մլն դրամով կամ 14%-ով:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3885 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.2մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

ՀՀ ֆինանսների նախարարի 23.07.2014թ. «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» հանձնարարականի համաձայն՝ ՀՏ-ների (ՏՀՏ) կողմից իրականացվում են հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի ամենօրյա վերլուծություններ, որոնց արդյունքում չեղյալ եւ անվավեր ճանաչման հաճախ կրկնվող դեպքերում համապատասխան հարկ վճարողներին ուղարկված իրազեկման թերթիկներին համապատասխան նրանց կողմից տրված բացատրությունների հիման վրա գնահատվել է հարկ վճարողների ռիսկայնությունը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռիսկային համարված հարկ վճարողների մոտ նախատեսվել եւ իրականացվում են հարկային ընթացիկ հսկողության միջոցառումներ:

Մասնավորապես՝ սեպտեմբերի ընթացքում այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգում՝ 122.6մլն դրամ արձանագրված գումարով, 6 հսկիչ գնում, 19 չափագրման ուսումնասիրություն, 3 ՀԴՄ ստուգում, 3 օպերատիվ-հետախուզակական միջոցառում, ընթացքի մեջ է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 8 ստուգում, 2 հսկիչ գնում, 6 չափագրման ուսումնասիրություն, 1 հանդիպակած ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, 1 ՀԴՄ ստուգում, եւ 37 չափագրման ուսումնասիրություն:

Շարունակվում է նաեւ ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի եւ տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաեւ հարկային բեռի ավելացման միջոցով 60 հարկ վճարողի մոտ առաջացել է 57.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքումեւ 36 հարկ վճարողի մոտ 40-ով ավելացել է աշխատողների թվաքանակը:

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների եւ հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 4մլրդ 952.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:




Լրահոս