ՀՀԿ-ն ընտրություններին օգտագործել է նոր կեղծիքներ. Վարդան Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխող Հանրապետական կուսակցությունը մայիսի 6-ի ընտրություններին օգտագործել է նոր կեղծիքներ, այս մասին այսօր ընտրակեղծիքների դեմ պայքարի Միասնական շտաբի նիստի ժամանակ հայտարարեց շտաբի մաս կազմող Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա, ընտրակեղծիքները տեղի են ունեցել մի քանի փուլով. “Կեղծիքներն ընթացել են մի քանի բաղադրամասերով՝ նախ ուռճացված ցուցակները, ապա կնիքների ցնդող թանաքները, առավոտյան շուտ աննախադեպ զանգվածային քվեարկությունըե։Օսկանյանը նշեց, որ կնիքների ցնդող թանաքի հարցում նախապես ունենալով լուրջ կասկածներ, իրենք այդ մասին բարձրացրել են դեռևս ապրիլի 25-ին, ինչին ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա բառացի զառանցանք է համարել:ԲՀԿ անդամը նկատում է, որ ուռճացված ցուցակների մասին նույնպես իրենք բազմիցս բարձրաձայնել են, թե մեկ տառի փոփոխությամբ ցուցակում նույն անուն-ազգանուններն ընդգրկելու հարցն ինչո՞ւմն է։ Ըստ Օսկանյանի՝ իրենց պատասխանել են, թե ,ինչպե՞ս կարող է ցուցակում նույն մարդը երկու անգամ ընտրել, եթե նրանց անձնագրում կնիք է դրվելու:
ԲՀԿ անդամը շարունակում է, որ առավոտյան իշխանական լրատվությունները խանդավառությամբ հայտարարեցին, թե այսքան վաղ արդեն ընտրատեղամասերում հերթեր են կուտակվել, իսկ արդեն քվեների հաշվառման ժամանակ տեսել են, թե քվեատուփի ներքևի և վերևի մասի քվեաթերթիկներն ում օգտին են քվեարկված եղել։
Ուռճացված ընտրացուցակներ, կնիքների անհետացում, առավոտյան շուտ զանգվածային քվեարկություն և վերջում հաշվարկի բացահայտում: Այս ամենից հետո իրավունք ունե՞մ, գոնե կասկածելու, որ պետական մշակված ծրագրավորում կար, թե՞ ոչ,- հարցրեց Օսկանյանը:
ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը կլիներ այն, եթե քվեարկողների անունները ներկայացվեին, ինչը, սակայն, Սահմանադրական դատարանը չթույլատրեց:
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին նկատեց, որ ցուցակում ներգրավված քաղաքացիներից շուրջ 700 000-ը Հայաստանում չեն: Ըստ նրա, այս թվերին որևէ պաշտոնական հերքում չի տրվել: Ըստ այդմ էլ, Զուրաբյանը հաշվարկում է՝ ցուցակի շուրջ 2,5 մլն-ից հանած 700 000, ստացվում է 1 մլն 800 հազ մարդ: Մինչդեռ, ըստ նրա, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 559 000 մարդ:
Ստացվում է , որ Հայաստանում 86%-ը եկել և մասնակցել են ԱԺ ընտրություններին, ինչը անհեթեթություն է՝ հաշվի առնելով դեմոկրատական երկրների փորձը, ըստ որի, այդ երկրներում կայացած ԱԺ ընտրություններին ժողովրդի մասնակցությունը լինում է 40-45%, առավելագույնը՝ 50% չի անցնում,- ասաց Զուրաբյանը:




Լրահոս