Ստեփան Սաֆարյանը՝ բազմազանությանը նվիրված ծրագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում ֆրել է.
“2006թ. աշխարհում բավականին հայտնի մի քանի հեղինակավոր անթրոպոլոգների, մշակութաբանների /ԱՄՆ, Ռուսաստան, Իսրայել, Չինաստան/ հետ միասին ներգրավված էի բազմազանությանը նվիրված մի ծրագրում, որն իրականացվում էր ԱՄՆ Վուդրո Վիլսոն կենտրոնի ու Ռուսաստանի ԳԱԱ Փիլիսոփայության ինստիտուտի կողմից: Ինձ առաջարկվեց ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել հենց այդ լույսի ներքո՝ իբրեւ ԽՍՀՄ “բազմազանության” /ազգային առանցքով/ չկայացման դրսեւորում, քանի որ այդ բազմազանության ապահովման երաշխիքը ժողովրդավարությունն է, որը չկար ԽՍՀՄ-ում: Մեկ ուրիշը հրեական համայնքների ողբերգություններն էր դիտարկում Ուկրաինայում ու արեւելյան Եվրոպայում: Այդ ամբողջ ծրագրի ընթացքում, որտեղ էլ որ հավաքվեինք՝ Վաշինգթոնում թե Մոսկվայում, ոչ մեկը բազմազանությունը չնույնացրեց միասեռականության հետ: Հասարակության անհամասեռությունների պատճառները այնքան շատ էին ու են /միգրացիա, կրոնական տարբերություններ, ազգային պատկանելություն, սեռային անհամաչափություններ եւ այլն/, որ բազմազանության օվկիանոսում կորում էիր ու զարմանում, թե որքան բազմազան կարող են լինել ժամանակակից հասարակությունները: Ղարաբաղյան խնդրով իմ գործը անելուց հետո մեկ այլ թեմայի անցա՝ Ռուսաստանի ներկայիս բազմազանությունը, որը կազմողներից մեկը հայկական համայնքն է: Եւ դա առավել քան ուշագրավ էր կովկասաֆոբիայի բռնկումների խորաապատկերին: Հայտնի մշակութաբաններն ու անթոպոլոգները անգին ուսումնասիրություններ էին ապահովումև ինչպես է հանրությունը սահմանում “Մենք”-ը ու “Ես”-ը եւ այդ բացատարական մոդելների շրջանակում պարզ էր դառնում, թե ինչպես են աշխատում օրինակ ռուս հանրության “նյարդերը”, որտեղ են նրա գրգռիչ կետերը:
Ցավալի է, որ Հայաստանում գավառամտության օրավուր խորացմանը զուգընթաց բազմազանությունը կարող է նույնացվել միասեռականության հետ: պատկերացնում եմ ինչ զգացողություններ է ունենալու օտարազգի քաղաքակիրթ մարդը երեկվա վիդեոկադրերը դիտելիս, երբ նրան բացատրվի, որ մի 100 հոգի նշում է բազմազանության օրը, իսկ մի քանի հարյուր մարդ ագրեսիվ ձեւով դեմ է հանդես գալիս բազմազանությանը ընդհանրապես, քանի որ բազմազանության մի փոքրիկ մասը կազմում են միասեռականները”:




Լրահոս