2012թ. հունիսի 2-ից գործողության մեջ կդրվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի փոփոխված տարբերակը, որով նախատեսվում է իբր հնարավորինս պարզեցնել եւ թափանցիկ դարձնել տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը:
Օրենքում առանձին հոդվածներով նշված են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները, ճանապարհային երթեւեկության իրավախախտումների նկատմամբ վարչական տուգանքները, որոնք չափազանց խստացվել են: Ո՞րն է այդ օրենսդրական փոփոխությունների իրական նպատակը: Արդյոք փոփոխված օրենքը նախատեսում է կարգի հրավիրել կարգազանց վարորդներին, թե՞ հետընտրական այս շրջանում պետությունը բյուջեն լցնելու ինքնատիպ մեթոդ է մշակել: Վարչական տուգանքների չափի գերազանցումը նախորդի համեմատությամբ հատել է տրամաբանության բոլոր սահմանները: Փոփոխությամբ՝ 90-ի փոխարեն 113 վարչական տուգանք է նախատեսվում, որոնք տատանվում են նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի սահմաններում: Նշենք, որ ընդունված է նվազագույն աշխատավարձը հաշվարկել 1000 դրամ:
Ստորեւ ներկայացնում ենք առավելագույն վարչական տուգանքներ ենթադրող մի քանի հոդվածներ:
Հոդված 124. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը
31. Տրանuպորտային միջոցը կանգնեցնելու մաuին ոuտիկանության ծառայողի` oրենքով uահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
32. Սույն հոդվածի երեսունմեկերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով, տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 124.4. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից uահմանված արագությունը գերազանցելը
4. Երթեւեկության սահմանված արագությունը 61 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
Հոդված 126. Տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելը
1. Տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում uույն հոդվածի երկրորդից վեցերորդ մաuերի հատկանիշները՝ առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
4. Uահմանված կարգին համապատաuխան` uթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուuափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
6. Uույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մաuով նախատեuված արարքը կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
7. Uույն հոդվածի երրորդ կամ հինգերորդ մաuով նախատեuված արարքը կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիuունապատիկի չափով:
8. Uույն հոդվածի առաջինից հինգերորդ մաuերով նախատեuված արարքները կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիuունապատիկի չափով:
Նշենք, որ օրենքն ընդունվել է 2012թ. փետրվարի 7-ին, սակայն նախընտրական շրջանը նկատի առնելով՝ օրենքը գործողության մեջ դնելու որոշումը հետաձգվել է մինչեւ հունիսի 2-ը, երբ իշխանությունն այլեւս խոցելի չի լինի: Զավեշտալին այն է, որ օրենսգիրները կարծում են, թե սոցիալական այս անմխիթար վիճակում նման փոփոխությունները առավելագույնս կապահովեն քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը:
ՕՐԵՆՔ՝ ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ