Ժպտա՞լ, թե՞ պատասխանել. քննադատությանն արձագանքելու 7 եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, բայց ամեն դեպքում դա նույնպես
մեր կյանքի մի մասն է: Կարևորը քննադատությանը արժանապատվորեն և ոչ
զգացմունքային կերպով պատասխանելու ունակություն է, որը ոչ բոլորը ունեն:
Քննադատության հանդեպ չկշռադատված արձագանքը կարող է բերել ավելորդ
տառապանքների:

1. Ի՞նչ կարող եմ սովորել:

Քննադատության մեջ սովորաբար կա գոնե ճշմարտության մի փոքր նշույլ:
Քննադատությունը կարող է բացասական թվալ, սակայն այն մեզ սովորելու և աճելու
հնարավորություն է տալիս՝ ելնելով նկատողություններից:

2. Պատասխանեք նկատողություններին, այլ ոչ թե քննադատություններին:

Խնդիրն նրանում է, որ մարդիկ կարող են անել արժեքավոր նկատողություններ, որոնք
մենք բաց ենք թողնում՝ նկատելով միայն առճակատումը և քննադատական տոնը: Այս
դեպքում պետք է առանձնացնել քննադատությունը և դրա ձևը: Նույնիսկ եթե մարդիկ
խոսում են չարությամբ, պետք է բաժանել նրանց էմոցիաները արժեքավոր
նկատողություններից:

3. Գնահատեք քննադատությունը:

Սովորաբար մենք գնահատում ենք միայն գովասանքը: Մարդիկ մեր մասին ասում են
լավ բաներ և դա մեզ հաճելի է: Մարդիկ քննադատում են մեզ և մենք դժբախտ ենք:
Բայց եթե անընդհատ լսեինք միայն շողոքորթություն և քծնանք, ապա ինչպե՞ս մենք
կհասնեինք հաջողությունների: Եթե ցանկանում ենք կատարելագործվել և աճել, մենք
պետք է խրախուսենք կառուցողական քննադատությունը և սովորենք գնահատել
նկատողությունը:

4. Ձեր հասցեին մի ընդունեք:

Սա հաճախ առաջանում է խնդրի քննադատության հետ կապված: Պետք է հասկանալ,
որ քննադատելով մեզ՝ մարդիկ չեն քննադատաում մեր իրական ԵՍ-ը, այլ միայն դրա
մի քանի կողմերը: Քննադատելով ուրիշներին՝ մենք կարող ենք քննադատել նրանց
հպարտությունը կամ նախանձը, բայց վերջինսը միայն զգացմունք է, որը մարում է:

5. Անտեսեք կեղծ քննադատությունը:

Երբեմն մեզ քննադատում են անհիմն: Դա հաճելի չէ: Չնայած անհիմն քննադատության
հետ հեշտ է գործ ունենալը, քան հիմնավորվածի: Տարբերակներից մեկը անտարբեր
լինելն է և ամբողջությամբ այն անտեսելը: Սուտ քննադատությունը այնքան աննշան է,
ինչպիսին մրջյունը, որը փորձում է փղին վնաս պատաճառել: Զգալով պաշտպանվելու
անհրաժեշտությունը՝ մենք դրան հատկացնում ենք ավելի շատ ուշադրություն, քան այն
արժանի է: Մնալով համր և անկողմնակալ՝ մենք չենք ընդունում քննադատության
էներգիան և պահպանում ենք արժանապատվությունը:

6. Միանգամից մի պատասխանեք:

Ավելի լավ է մի քիչ սպասել: Պատասխանելով չարության զգացումով կամ վիրավորված
հպարտությամբ՝ որոշ ժամանակ անց մենք կափսոսանք դրա համար: Համբերատար
սպասելով ՝ մենք կարող ենք պատասխանել ավելի հանգիստ:

7. Ժպտացեք:

Ժպիտը, նույնիսկ լայն, օգնում է մեզ հանգստանալ: Այն առաջացնում է դրական
պատասխան, մեղմացնում է իրավիճակը և առանց կասկածանքի օգնում է
հոգեբանորեն: Ժպիտը կնպաստի նվազեցնել զրուցակցի բարկությունը:
Ցանկանու՞մ ես փախչել քննադատությունից, ապա ոչինչ մի արա, մի խոսիր և եղիր ոչ
ոք։




Լրահոս