Այսօր գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմանդիրներից Ֆրիդրիխ Էնգելսի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1820թ. նոյեմբերի 28-ին, եղել է Կառլ Մարքսի ընկերն ու գործընկերը:
Իրենց աշխատություներում նրանք փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևորագույն հատվածն են։ Ուստի պետք է հեղափոխության միջոցով ստեղծել բանվորական պետություն, վերացնել կապիտալիստական հասարակարգը և կառուցել նորը։
Էնգելսը գործուն մասնակցություն է ունեցել 1849 թվականի գերմանական ժողովրդի զինված ապստամբությանը Հարավարևմտյան Գերմանիայում։ Հեղափոխության պարտությունից հետո՝ 1849 թվականին, մեկնել է Անգլիա, մինչև 1870 թվականն ապրել է Մանչեսթերում, նամակագրություն հաստատել Լոնդոնում ապրող Մարքսի հետ և նյութապես օգնել նրան։
Էնգելսը Մարքսի հետ ղեկավարել է առաջին Ինտերնացիոնալը (1864-76 թվականներ), իսկ Մարքսի մահվանից (1883) հետո եղել Եվրոպական սոցիալիստների ղեկավարն ու խորհրդակը։ Գործերի մի մասը («Սուրբ ընտանիք», 1845 թվական, «Գերմանական գաղափարախուսություն», 1845-46 թվականներ) հրատարակել են համահեղինակությամբ։
Էնգելսը զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով։ Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ՝ ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների, բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ, հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով, հանգել այն եզրակացությանը, որ «…Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»։
Էնգելսի աշխատությունները հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: