Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը որոշ արտաքին ու ներքին գործոնների պատճառով ճնշման տակ է գտնվում, իսկ վերջին աճի տեմպերի նվազումը ու գործազրկության գործակիցները գործնականորեն ցույց են տալիս, թե ինչ վատ վիճակում է գտնվում տնտեսությունը:
ԱՄՆ-ում ազատ դրամական քաղաքականությունից հրաժարվելուց հետո ճգնաժամի դեմ պայքարելու համար բարձրացնում են տոկոսադրույքները, ինչը երկրում տնտեսական աճ կգրանցի, իսկ թե ինչպես կազդի ԱՄՆ տնտեսության կրկնակի աճը մյուս տարածաշրջանների վրա, դեռևս անհայտ է, այս մասին Hurriyetdailynews-ում գրում է տնտեսական վերլուծաբան Մուսթավա Սյոնմեզը:
ԱՄՆ-ում տնտեսական աճը նաև ակտիվացրել է օտարերկրյա ներդրողներին, ովքեր մինչ դեպի ԱՄՆ շրջվելը ժամանակավորապես կանգ էին առել այնպիսի երկրներում, ինչպիսին է օրինակ Թուրքիան: Սա նշանակում է անսպասելի դատարկություն այն «զարգացող երկրների» համար, որոնք տնտեսական աճ են գրանցել օտար փողերի միջոցով:
Օտարերկրյա ներդրողների հեռանալու հետ միասին՝ տեղական արտարժույթը կտրուկ կերպով արժեզրկվել ու դեռ արժեզրկվում է դոլարի նկատմամբ:
2014 թ Թուրքիայում տնտեսական աճը մոտ 2,5 տոկոս է գրանցվել` թիրախային 3,3 տոկոսի փոխարեն: Սա գրանցվել է կապիտալի ներհոսքի նվազման հետ զուգահեռ: 2014 թ առաջին տաս ամիսների ընթացքում կապիտալի ներհոսքը եղել է 31,6 միլիարդ դոլար` 40 տոկոսով պակաս քան 2013 թ նույն ժամանակահատվածում:
Տնտեսական կլիմայի փոփոխությունը, հատկապես ԱՄՆ-ում, տնտեսական դանդաղ աճ է գրանցել զարգացող երկրների տնտեսություններում, այդ թվում նաև Թուրքիայի:
2014 թ երրորդ կիսամյակում Թուրքիայի տնտեսությունն ի վիճակի չի եղել հասնել թիրախային 3 տոկոսին և աճել է միայն 1.7 տոկոսով: Սա վերջին 2 տարիների ընթացքում նվազագույն կիսամյակային աճն է:
Միանգամայն ապշեցուցիչ է, որ տնտեսությունը, որը 2013 թ երրորդ կիսամյակում աճել է 4.2 տոկոսով, 2014 թ երրորդ կիսամյակին աճը կազմել է ընդամենը 1.7 տոկոս:
Մինչ տնտեսական աճն անկում է ապրում, այլ կերպ ասած արտադրությունն ու ներդրումները նվազում են, գործազրկության մակարդակն աճում է:
2014 թ. սեպտեմբերին գործազրկությունը հասել է 3,064,000: Թուրքիայի Վիճակագրության գրասենյակը (TÜİK) պաշտոնապես հայտարարել է, որ գործազրկության մակարդակը կազմում է 10.5 տոկոս, ընդ որում տղամարդկանց շարքում գործազրկությունը կազմում է 9.1 տոկոս, կանանց շարքում՝ 13.6 տոկոս, 15-24 տարեկանների շարքում՝ 19.1 տոկոս:
2013 թ սեպտեմբեր ամսին գործազրկությունը 9.4 տոկոս է եղել, իսկ գործազուրկների ընդհանուր թիվը՝ 2,560,000 : Սա ցույց է տալիս, որ գործազրկության թիվը 12 ամիսների ընթացքում աճել է 537,000:
Տաթև Ֆռանգյան