ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստան մշտական բնակության տեղափոխված սփյուռքահայերի շրջանում կան դժգոհություններ` անձնական գույքի մաքսազերծման դժվարությունների հետ կապված: Ի՞նչ փոփոխություններ են արվել ՀՀ մաքսային օրենսգրքում, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում անձնական օգտագործման իրերի տեղափոխման համար:

Նունե Սահակյան, 35 տարեկան, լեզվաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային օրենքները շատ կարեւոր են, քանի որ այսօր արդեն գալիս են մարդիկ, որոնք ուզում են մշտապես ապրել Հայաստանում: Եթե տարվա մեջ նույնիսկ մեկ-երկու մարդ է գալիս, նշանակում է` գործընթացը պետք է կանոնակարգել: Հայրենադարձվողներն ունեն տասնյակ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետության գործն է: Այսօր բավական հեշտացվել է նաեւ այս խնդիրը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ: ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում` ՀՀ տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած, ՀՀ մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած ՀՀ  քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ-ում նախկինում մշտական բնակության վայր չունեցած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: ՀՀ ժամանելուց հետո նրանք, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ եւ մաքսային մարմիններին են ներկայացնում ՀՀ-ում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը՝ ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ):
շարունակելի

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության` Հայաստան վերադարձող մեր հայրենակիցներից որեւէ մաքսատուրք չպետք է գանձվի: Նման մարդկանց թիվը թեեւ խորհրդանշական է, բայց հետաքրքիր կլիներ լսել նաեւ, թե նրանք ինչպես են հաղթահարել նշված բարդությունը:




Լրահոս