ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սերյոժա Ավետիսյանի հիշատակին մոմ է վառում Անգլիայում (Լոնդոնում)՝ ՀՀ դեսպանատան դիմաց…

 

 

 

 

ՀԱՐՑ. Պատրաստվում եմ ծառայել հայկական բանակում: Ունեմ առողջական լուրջ խնդիր. սրտիս 4-րդ փականը չի աշխատում: Կցանկանայի տեղեկանալ՝ ինձ ծառայություն հասնո՞ւմ է, թե ոչ:

Սուրեն Մանուկյան (17 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները պարտադիր անցկացնում են բուժքննություն՝ զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եւ վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու՝ զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ՝ բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ բուժում իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2013թ. թիվ 410 հրամանի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու կամ զինծառայությունից ազատման ենթակա լինելու դեպքում զորակոչիկը ներկայացվում է ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար:
Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինծառայությունից ազատելու, բուժման կամ պարտադիր զինծառայությունից ազատման ենթակա լինելու դեպքում զորակոչիկը ներկայացվում է ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար:
Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինծառայությունից ազատելու, բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին որոշումը ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:
Վերոգրյալի հաշվառմամբ Սուրեն Մանուկյանի զինվորական ծառայության համար պիտանիությունը կորոշվի բժշկական քննության արդյունքում:

ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած խիստ կոնկրետ հարցադրմանը` ներկայացված ծավալուն պատասխանն այդպես էլ հստակորեն չի սահմանում՝ արդյո՞ք նշված դեպքում զինակոչիկը պետք է ծառայի բանակում, թե ոչ: Ինչ վերաբերում է զինվորական բժշկական հանձնաժողովներին, ապա դրանց ոչ օբյեկտիվ գործունեության մասին դժգոհությունները բազմաթիվ են:

 

 

 

ՀԱՐՑ. Գնել եմ ջեռուցման կաթսա: Խանութում նախապես զգուշացրել եմ, որ Մաշտոցի պողոտայում գտնվող իմ բնակարանի ջուրն առանձնապես ճնշում չունի: Այն հարցին՝ արդյո՞ք կաշխատի կաթսան ցածր ճնշում ունեցող ջրի պարագայում, ինձ ասացին, որ խնդիր չկա: Ես կաթսան վերցրել եմ ապառիկ: Խնդրում եմ պարզաբանեք՝ հիմա եթե կաթսան տեղադրեն, ու պարզվի, որ իմ ջրի հետ չի աշխատում, ի՞նչ եմ անելու այս դեպքում, կարո՞ղ եմ արդյոք բողոքարկել եւ ինչպե՞ս:

Կարեն Հովակիմյան (35 տարեկան, երկրաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարն իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից կազմակերպության դեմ, կապված են կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ եւ պարունակում են տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ: Ընդ որում, վերոնշյալ օրենքի իմաստով կազմակերպություններ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձինք:
Եթե Ձեր կողմից նկարագրված իրավիճակում հաճախորդը վարկային պայմանագրի շրջանակներում բանկի դեմ ուղղված գույքային պահանջ ունի, ապա վերոնշյալ պահանջը կարող է ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ այս դեպքում քաղաքացին կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակին, եթե նա ունի բանկի կամ կազմակերպության դեմ ուղղված գույքային պահանջ: Այլ հարց է, թե որքանով այս միջոցը, ի վերջո, արդյունավետ կլինի, եւ քաղաքացու շահերը կհաջողվի պաշտպանել:




Լրահոս