ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկացած պոլիկլինիկայում բոլոր բժիշկները (մաշկաբան, գինեկոլոգ, սրտաբան) հիվանդներին սպասարկում են անվճար, իհարկե, թերապեւտի նշանակումից հետո: Բայց հոգեթերապեւտի մոտ «կոնսուլտացիա» անցնելու համար պարտադիր պետք է վճարել 5.000 դրամ: Ո՞վ է այդ սակագինը որոշել, ու ինչո՞ւ դա էլ անվճար չէ, կամ կարող էր գոնե մի քիչ ավելի մատչելի լինել (գոնե 1000 կամ 2000 դրամ):

Մարինա Սանթրոսյան, 70 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ առողջապահության նախարարի 31.01.2012թ. N 143-Ա հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրման չափորոշիչի» 5-րդ կետով սահմանվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծավալները, իսկ նույն չափորոշիչի 22-րդ կետով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված (անվճար) մասնագիտացված բուժօգնության ծավալները: Դրանք են՝
1. դիսպանսերային՝ հակատուբերկուլյոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, վարակաբանական,
2. նեղ մասնագիտական՝ վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական:
Միաժամանակ տեղեկացում եմ, որ վերոնշյալ հրամանը տեղադրված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջի (www.moh.am) «Օրենսդրություն եւ փաստաթղթեր» դարանի «Չափորոշիչներ եւ ուղեցույցներ» բաժնի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման 2012 թվականի չափորոշիչներ» ենթաբաժնում:
շարունակելի

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տ. Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած հանգամանալից պատասխանին՝ մեր ընթերցողի հարցադրումը շարունակում ենք համարել իրավացի, բարձրացված խնդիրը՝ հրատապ:




Լրահոս