Ռոբերտ Քոչարյանին սատարող մոսկվաբնակ կուսակցապետը՝ թմրաբարո՞ն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանի գործում դեռևս տեղաշարժ չկա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Կշնյայկինը:

Հիշեցնենք, որ Սարգիս Ասատրյանն արդեն ավելի քան մեկ ու կես տարի է` գտնվում է անազատության մեջ: Նա մեղադրվում է առավելապես խոշոր չափերով թմրանյութ պահելու և իրացնելու մեջ: Նշենք, որ Սարգիս Ասատրյանը «Հայաստանի երիտասարդական կուսակցության» (2011թ.  վերջնականապես լուծարված) հիմնադիր նախագահն էր: Երբեմնի կուսակցական գործիչը, ով Հայաստան էր եկել Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով, հայտնվել է անելանելի վիճակում:

11006214_773734136029944_736633476_n

Պաշտպան Կշնյայկինի խոսքով` փետրվարի 16-ին Մոսկվայի վերաքննիչ դատարանում կայացել է կալանքի որոշման դեմ բողոքարկման դատական նիստ, սակայն ապարդյուն. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ է մնացել:

«Այս պահին շատ կարևոր է, որ Հայաստանն արձագանքի և Սարգիս Ասատրյանին Ռուսաստանից այդտեղ տեղափոխելու միջնորդությամբ հանդես գա: Պաշտպանյալս ինձ հայտնել է, որ նրա կյանքին այստեղ իրական վտանգ է սպառնում, որը նա տեսնում է ռուս իրավապահների մեջ: Վտանգը կայանում է նրանում, որ Ասատրյանի պատճառով արդեն իսկ աշխատանքից հեռացվել է գեներալ Դավիդովը: Նա Թմրամիջոցների դեմ վերահսկողության ծառայության պետն էր, իսկ այժմ հարցաքննվում են նրա աշխատակիցները, մասնավորապես, գնդապետ Ալեքսանդր Մասկովը, ով անձամբ է թալանել Ասատրյանի բնակարանը և շինծու քրեական գործ հարուցել: Լուրեր կան, որ դատավարությունից հետո պաշտպանյալիս կտեղափոխեն այնպիսի ճամբար, որտեղ 6 ամսից ավել չի ապրի»,- իրավիճակն Armlur.am-ին ներկայացրեց Սարգիս Ասատրյանի շահերի պաշտպանը:

Վերջինս մեզ փոխանցեց փաստաթղթեր, որոնք ստացվել են տարբեր գերատեսչություններից: Փաստաթղթերից, մասնավորապես, երևում է, որ Սարգսյանի բոլորն դիմումներն՝ առանց բացառության, մերժման պատասխան են ստացել:

RD datapartyal (6)

RD datapartyal (4)

RD datapartyal (5)

RD datapartyal (3)

RD datapartyal (2)

RD datapartyal (1)

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Սերգեյ Ասատրյանն առաջադրված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունի, ավելին` դարձել է մեծ գործերից չեզոքացվելու հատուկ օպերացիայի զոհը: «Սերգեյ Ասատրյանն էլ իր հերթին կարող է Ռուսաստանում շատ ազդեցիկ մարդկանց համար վտանգ սպառնալ, քանի որ բազում ինֆորմացիաների է տիրապետում և շատ բան գիտի: Նա արդեն երեք անգամ դիմել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` խնդրանքով մասնակցել Մոսկվայի դատարանում ընթացող դատական նիստերին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել»,- շարունակեց Սերգեյ Կշնյայկինը:

Պաշտպանի խոսքով, ռուս իրավապահների կողմից իրականացվել է անօրինական խուզարկություն` առանց վկաների ներկայության: Նույն իրավապահները չհրկիզվող պահարանից յուրացրել են մեծ գումար և խոշոր չափերի հասնող այլ արժեքավոր իրեր, որոնք նախատեսված են եղել IT նախագիծ սկսելու համար:

timthumb

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Սարգիս Ասատրյանի մոսկովյան վարձով բնակարանից ռուս ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ են առգրավել, որոնք եղել են թույլ ազդեցությամբ, ինչն ընդունված է օգտագործել սրճարաններում` երիտասարդների կողմից. դրանք գրեթե համատարած կիրառվող դեղորայք են: Լրատվամիջոցներից մեկին Սարգիսի մտերիմն ասել է. «Ինքը երբեք չի օգտագործել նման բաներ, ավելին` նա չէր էլ ծխում: Եթե Նորիկը սահմանազատվել է Սարգիսից, ուրեմն Սաքոն ստիպված կլինի «երգել» նարկոտիկների առնչությամբ»:

Աղբյուրը նկատի ունի Նորիկ Թևանյանին, ում հրավերով Ասատրյանը ժամանակին Մոսկվա էր մեկնել. այսօր Թևանյանը ձեռքերը լվացել է ազգակցից: Նույն քայլին է դիմել նաև Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից ոմն գեներալ Հարությունյանը, ով խորհրդի անունից հայտարարել է, թե Սարգիս Ասատրյանը ոչ մի կապ չի ունեցել և չէր կարող ունենալ իրենց հետ: Եվ դա այն դեպքում, երբ նույն գեներալն աշխատել է այն գրասենյակում, որի ղեկավարն էր Սարգիս Ասատրյանը:

522593_550822621624357_1090720105_n

Ի դեպ, 90-ականների վերջին Սարգիս Ասատրյանն անսպասելիորեն հայտնվեց Երևանում, հիմնադրեց «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը» և ակտիվորեն պաշտպանեց առաջին անգամ նախագահի թեկնածություն առաջադրած Ռոբերտ Քոչարյանին:

Տաթև Հարությունյան




Լրահոս