«Բոլոր քաղաքական գործիչներն աշխարհում չեն կարող միշտ լինել ընդդիմություն կամ իշխանություն»:
Հայտնի է, որ այն ընդդիմությունը, որին հաջողվում է իշխանության ղեկին հայտնվել, կարող է խոսել իր հաջողության մասին: Սկզբունքային ու գովելի կարող է համարվել նաեւ այն իշխանությունը, որը ոչ թե փոշիանում է, այլ իշխանազրկվելուց հետո շարունակում է պայքարել կորցրածը վերականգնելու համար: Ինչ վերաբերում է քաղգործիչներին, ապա ծրագրերին ու գաղափարներին չդավաճանելը նրանց ամենադրական հատկանիշներից մեկն է: Ճամբարափոխությունը երբեք էլ չի խրախուսվել, ու հատկապես երիտասարդ քաղաքականասերները լավ պետք է իմանան, որ ինչ-որ բանի հասնելու համար ոչ թե ճամբարից ճամբար անցնել է պետք, այլ հետեւողական պայքար: