Յեյլի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների կողմից հասցված վնասների մեծ մասը տեղի են ունենում արևի տակ մնալուց մի քանի ժամ անց: Արևի ճառագայթները վնաս են հասցնում ինչպես ստվերում, այնպես էլ լիակատար մթության մեջ:
Արևից կամ սոլյարիի լույսից արձակված ուլտրամանուշականագույն ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա կարող է հանգեցնել մելանոցիտներում՝ մելանոմա արտադրող բջիջներում, ԴՆԹ-ի վնասմանը: Հենց մելանոմա պիգմենտն է մաշկին հաղորդում արևայրուքի գույնը:
Հենց այդ վնասվածքներն են դառնում մահացու մաշկի քաղցկեղի զարգացման ու առաջացման պատճառ:
Հավելենք, որ մինչ վերջին հետազոտությունները, մասնագետները կարծում էին, որ մելանոման պաշտպանում է մաշկը՝ արգեալափակելով ուլտրամանուշակագույն ճառագայթները: