Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում եվ օգտագործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում” ծրագրին է նվիրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի կողմից “Անի” հյուրանոցում սնցկացվող եռօրյա սեմինարը, որին մասնակցում են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, գիտնականներ, ֆերմերներ:
Ծրագիրը խնդիր ունի ստեղծել հայկական ծիրանենու կոլեկցիոն այգի` ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման, օգտագործման և մշակության զարգացման համար: Վերջինիս մի մասը ծառայելու է որպես մայրուտ և հասանելի է լինելու տնկանյութ արտադրողներին: Ելույթ ունեցողները նշեցին, որ ծիրանի գենոտիպերի հայտնաբերման նպատակով անցկացվել են ուսումնասիրություններ Հայաստանի ծիրանենու մշակության բոլոր շրջաններում: Հայտնաբերված տեսակների մեջ կան շատ նոր ձևեր և կլոններ, որոնք նախկինում չեն ուսումնասիրվել և չունեն անուններ: Սելեկցիոն նվաճումների և “Սերմերի գործակալությունում” կատարվել է քննարկում` դրանց գրանցման և անվանակոչման համար: Նախորդ տարում հայտնաբերված տեսակներից մթերվել են կտրոններ, կատարվել է աչքապատվաստ, տնկանյութն աշնանը կտնկվի սելեկցիոն այգում: Հաշվի առնելով մեր երկրի ուղղաձիգ գոտիականությունը և տեղաբաշխելով սորտերն ըստ հասունացման ժամկետների, հնարավորություն կստեղծվի Հայաստանում ծիրան արտադրել մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր, ինչն էապես կնպաստի ծանրաբեռնվածության նվազեցմանը: Ցուցադրական այգիների մշակության տարածքներ են ընտրվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լուռու և Գեղարքունիքի մարզերում: ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող տնտեսական համագործակցության նշված ծրագիրն ավարտվելու է 2013 թվականին:
ՀՀ գյուատնտեսության նախարարություն




Լրահոս