Bloomberg գործակալությունը կազմել է 145 երկրների քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ վարկանշային աղյուսակը:
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել կյանքի տևողության և մանկական մահացության ցուցանիշները, մահացության պատճառները, երեք տարիքային խմբերի մահացության և 65-ը լրանալուց հետո տղամարդկանց ու կանանց մահացության ցուցանիշները:Վարկանիշը նվազեցնող ռիսկային գործոնների թվում հաշվի են առնվել մեծահասակ ծխողների, ալկոհոլ օգտագործողների թիվը, ճարպակալման վերաբերյալ տվյալները, ֆիզիկական ցածր ակտիվությունը, ինչպես նաև արյան ճնշման և արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշերը, տվյալ երկրի էկոլոգիական վիճակը, մանկական հիվանդությունները և այլն:
Հարավային Կովկասի երկրների թվում առաջատար է Վրաստանը, որը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը, Հայաստանը Լատվիայի հետ կիսում է 79-րդ տեղը, իսկ Ադրբեջանը տարածաշրջանի “ամենաանառողջ” երկիրն է` 87-րդ հորիզոնականով:
Աշխարհում ամենաառողջ երկիրը Սինգապուրն է, որին հաջորդում են Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Իսրայելը, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան և Գերմանիան: Լիտվան 81-րդն է, Տաջիկստանը` 84-րդը, Ուզբեկստանը` 85-րդը, Բելառուսը` 91-րդը, Ռուսաստանի Դաշնությունը` 97-րդը, Ուկրաինան` 99-րդը:
Ամենավատը Մոզամբիկի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Լեսոտոյի ու Սվազիլենդի քաղաքացիների առողջական վիճակն է: