ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ president.am-ի

Երեկ Սերժ Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ողջունել է սույն թվականին հունվարի 27-ին Կրակովում համանախագահների կողմից արված հայտարարությունը, որն իր բովանդակությամբ տարբերվում էր մինչ այդ արված հայտարարություններից: Հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի կարգավորումը, ինչպես նաեւ անդրադարձել են այս խնդրին վերաբերող հետագա քայլերի իրագործմանը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ունեմ առողջական մի շարք խնդիրներ՝ շնչուղիների հետ կապված, տեսողությունս նույնպես շատ վատ է, 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ինչպես նաեւ կաթվածի պատճառով դարձել եմ անկողնային հիվանդ: Լսել եմ, որ պետության կողմից նման խնդիրներ ունեցող հիվանդներին որոշակի օգնություն է տրամադրվում: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպիսի՞ արտոնություններից կարող եմ օգտվել, դեղերը ձեռք բերելու արտոնյալ պայմաններ ունե՞մ ես:

Սուրեն Ալիխանյան (78 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրեն Ալիխանյանը, որպես 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ, ընդգրկված է հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին \հատուկ\ խմբերի ցանկում եւ օգտվում է սահմանված արտոնություններից: Ուստի Սուրեն Ալիխանյանը կարող է դիմել սպասարկող պոլիկլինիկա, որն ըստ բժշկական ցուցումների սահմանաված կարգով քաղաքացուն կուղեգրի հիվանդանոցային բուժման եւ հետազոտման: Տեղեկացնում ենք, որ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են ՀՀ Կառավարության 23.11.2006թ. N1717-Ն որոշմամբ հաստատված անվճար դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում:
Համաձայն ՀՀ Կառավարության 23.11.2005թ. N1717-Ն որոշման եւ ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. N74-Ն հրամանի՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին սպասարկող պոլիկլինիկայից ստանա բժիշկ-մասնագետի համապատասխան նշանակումները, որոնք էլ հիմք կհանդիսանան ամբուլատոր պայմաններում կիրառվող դեղերի անվճար հատկացման համար: Միաժամանակ քաղաքացին կարող է օգտվել նաեւ որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղերից, քանի որ համաձայն «ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. N14-Ն հրամանի՝ 5-րդ կետի «Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների, առանց սոցիալական խմբի պատկանելիությունից»:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես տեսնում ենք՝ քաղաքացին կարող է օգտվել մի շարք արտոնություններից համապատասխան նշանակումներ իրականացնելուց հետո: Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք համապատասխան պոլիկլինիկաները օրենքով սահմանված կարգով հատկացնում են քաղաքացուն հասանելիք անվճար դեղերը եւ իրականացնում անվճար բուժզննում: Մեկ այլ խնդիր է նաեւ այն, թե որքանով են որակյալ անվճար տրամադրվող դեղերը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Հարսս երեք երեխայի մայր է: Չի աշխատում: Երրորդ երեխան 7 ամսական է: Նրան երեխայի միանվագ եւ խնամքի նպաստ տրամադրվո՞ւմ է:

Հենրիխ Նազարյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 3-ի թիվ 275-Ն որոշման համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, երրորդ երեխայի ծնվելու դեպքում, կազմում է մեկ միլիոն դրամ: Երրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը հինգ հարյուր հազար դրամ է:
Ըստ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների՝ համապատասխան իրավական ակտերում նշված ամսից (անհամապատասխանության դեպքում` երկու գործատուների մոտ միաժամանակ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ամսից):
Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, իսկ 5-րդ մասի` երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2016թ. չաշխատող մայրերը եւս միանվագ օգնություն կստանան: ՀՀ-ում, ըստ վիճակագրության, չաշխատող մայրերի թիվը շուրջ 30 հզ. է: Հետաքրքիր է՝ պետությունը նո՞ր է գլխի ընկել, որ այսքան մարդ արդեն իսկ կանգնած էր երեխային խնամելու խնդրի առաջ:




Լրահոս