ԿԵՂԾԻՔԸ ԿՈՐԾԱՆԵՑ ԸՆՏԱՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նկարիչ-մանկավարժ 82-ամյա Հրաչյա Էլոյանն ամբողջ կյանքն ապրել է արվեստին ծառայելով, ազնիվ վաստակով: Իր իսկ խոսքերով, արվեստն օգնել է դիմանալ ու դիմագրավել կյանքի դառնություններին: Սակայն այսօր նրանց ընտանիքը հայտնվել է մի վիճակում, երբ անգամ ամենազոր արվեստն է անուժ՝ օգնելու. Էլոյանների ընտանիքին վտարում են “բնակարան” կոչված այն կիսաքանդ սենյակներից, որտեղ ապրել են երկար տարիներ՝ ամեն օր սպասելով, որ իրենց հերթն էլ կգա, ու մի օր էլ իրենք կտեղափոխվեն նոր, լուսավոր ու մեծ բնակարան:
“Նկարիչ էի ուզում դառնալ, դարձա: Մանկավարժ էլ եղա: Գիտեք՝ քանի՜ սերունդ եմ դաստիարակել, քանի՜ երեխաների կյանք եմ փրկել, սակայն այսօր այս վիճակում եմ հայտնվել”,-պատմում է Էլոյանը:
Նա որդու, հարսի եւ 4 տարեկան թոռնուհու հետ ապրում է 8-րդ գիշերօթիկ դպրոցի մասնաշենքերից մեկում՝ խղճուկ, խոնավ ու նեղլիկ տանը: ,Հինգ երեխա եմ ունեցել, երեքին կորցրել եմ: Այս վատ պայմաններին չդիմացավ նաեւ կինս: Մնացել է մեկ տղաս, նա էլ է հիվանդ, առաջին խմբի հաշմանդամ է, իսկ աղջիկս երեւանյան հիվանդություն ունիե,-պատմում է դժբախտ հայրը:
1980թ-ից Էլոյանը բնակարան ստանալու համար հերթագրվել է Արաբկիրի ժողկրթբաժնում: Սակայն երբ բնակարան ստանալու նրա հերթը հասել է, ճակատագրի հեգնանքով եւ ինչ-որ պաշտոնյայի միջնորդությամբ այդ բնակարանը տվել են Ռ. Ղուլյանին, արդյունքում՝ Էլոյանների ընտանիքը հայտնվել է դրսում:
,Մինչեւ վերջերս պատկան մարմինները իմ հղած դիմումին պատասխանել են, որ հերթս չի հասել, այն դեպքում, երբ արդեն 20 տարի է՝ իմ հասանելիք բնակարանը վայելում է ոմն նորեկ մեծահարուստ: Վերջերս Արաբկիրի թաղապետարանի մի հին աշխատող ասաց, թե՝ Էլոյա՛ն, ո՞նց քո բնակարանը նվիրեցին նորեկ եւ մեծահարուստ կիրովաբադցուն՝ Ռ. Ղուլյանին: Վերջապես ինձ համար բացահայտվեց իր նախադեպը չունեցող կեղծիքը, որն էլ կործանեց իմ ընտանիքը,-դժգոհում է Էլոյանն ու մանրամասնում,-Ի՞նչ ասեմ, ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ: 1990 թվականից ապրում եմ 8-րդ գիշերօթիկում, 2005-ից նկուղային հարկում հաստատվեցի: Գիշերօթիկի այս շենքը ձեռքից ձեռք անցավ, եւ արդեն 2-րդ տարին է՝ գիշերօթիկը տեղափոխվել է Քանաքեռ եւ պատկանում է N 10 արհեստների ուսումնարանին: Ուսումնարանի տնօրեն Բարսեղյանը հանգիստ չի տալիս մեզ, ասում է՝ դո՛ւրս եկեք այստեղից: Օ՜ֆ, ի՞նչ ասեմ, ապրում եմ կալանավորի գաղութումե:
Մինչ օրս նկարիչը բազում դռներ է թակել, դիմել տարբեր ատյանների պաշտոնյաների: ,Վարչապետի դաբրոյով գնացել դիմել եմ սոցիալական հարցերի նախարարությանը, ինձ պատասխանում են, թե հերթդ կհասնի, նոր կստանաս: Ես այս տարիքիս այսքան տարիներ դիմում եմ, բայց ոչ ոք հաշվի չի առնում: Ի՞նչ անեմ, մի՞թե նման կերպ են վարվում մանկավարժի հետ: Մի մարդու հետ, որը սերունդ է դաստիարակել, սակայն ճակատագիրը նրա հետ նենգորեն է վարվելե,-նշում է նա:
Վերջին տարիներին արվեստագետն այլեւս չի նկարում. ասում է՝ պայմաններ չկան, ներկեր ու կտավ գնելու միջոցներ էլ չունի: Ընտանիքն ապրում է նրա ծերունական թոշակով ու երեխայի նպաստով: Բայց եթե նկարելու հնարավորություն ունենար, երեւի էլի լավատեսությամբ կնկարեր, այս անգամ թերեւս դառը ժպիտով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս