ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՂԱՎՈՐԸ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
«Երբ ինչ-որ բացասական բան կա, եւ անմիջական մեղավորները բացահայտված չեն, մեղավոր են այդ օրվա իշխանությունները: Օրինակ՝ մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ուրեմն մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Կարող է Տեր-Պետրոսյանն առարկայորեն ավելի մեղավոր է, բայց այդ ամենը տեղի է ունեցել Քոչարյանի իշխանության օրոք, եւ եթե չի բացահատված, չեն պատժված մեղավորները, ուստի հիմնական մեղավորը մնում է օրվա իշխանությունը: Ես էլ լինեի, ուրեմն մեղավորը ես էի»,-aravot.am-ին ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

ԱՌԱՋԱՐԿ
ԿԸՀ-ն առաջարկում է ԸՕ-ից հանել քվեարկության ժամանակ ընտրողների անձնագրերը դրոշմակնքելու պահանջը: Այս առաջարկը նշված է մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ Ազգային Ժողովին ներկայացված ԿԸՀ-ի հաշվետվության մեջ: Հիշեցնենք, որ այս տարվա ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնագրերը դրոշմակնքվում էին 12 ժամվա ընթացքում օքսիդացող թանաքով, թեեւ իրականում թանաքն անհետանում էր ավելի շուտ՝ րոպեներ անց: Եւ ընդդիմադիր գործիչների պնդմամբ՝ իշխանություններն այդպես կարողացել են իրենց օգտին կրկնակի քվեարկություն կազմակերպել՝ համապատասխան խմբերի միջոցով: Մինչդեռ դրոշմակնքման պահանջը հենց կրկնակի քվեարկությունը կանխելու նպատակով էր ԸՕ-ում ներառված: Ու հիմա ԿԸՀ-ն առաջարկում է հանել նաեւ այս դրույթը՝ ընտրակեղծիքները լեգիտիմացնելու համար:
ԸՕ համահեղինակներից ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ, ինչպես նաեւ ԸՕ-ում այլ փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հարց իրենք պատրաստ են քննարկել. «Կարծում եմ՝ ԱԺ-ում պետք է քննարկել ե՛ւ այս, ե՛ւ այլ փոփոխությունների մասին առաջարկները՝ նաեւ ընդդիմության մասնակցությամբ: Նախկինում, երբ դրոշմակնիքների վերաբերյալ դրույթը ներառում էինք նախագծում, կանխատեսել էինք, որ թանաքը կարող են խառնել, թանաքը կարող է շուտ օքսիդանալ եւ այլն»:

ԵՎՍ ՄԵԿ ՏՈՆ
Կառավարության երեկվա որոշմամբ ՀՀ-ում հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է որպես Ոսկերչի ազգային օր։

ԴԱՏ ԿԼԻՆԻ
Այսօր՝ ժամը 12-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցի քննությունը: Վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Գեւորգ Պերկուպերկյանին ՍԴՀԿ ատենապետ գրանցելու մասին ԱՆ պետռեգիստրի որոշումը: Լ. Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանում իրենց շահերը ներկայացնելու է փաստաբան Տիգրան Հովսեփյանը:

ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝  դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 6 մեղադրյալների մասով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով մեղադրական եզրակացությունը: Գործն օգոստոսի 23-ին ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Հիշեցնենք, որ բռնարարքի հետեւանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գործով կան եւս 4 տուժողներ, իսկ գործով բոլոր 6 մեղադրյալները համալիրի աշխատակիցներ են:

ՆՈՐ ՊԵՏ
ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի մահից հետո այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Նադիրյանը: Վերջինս մինչ այդ ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ էր: Նրա անունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց նախորդ տարվա նոյեմբերին՝  Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած վթարից հետո. նա բազմաթիվ վնասվածքներ էր ստացել եւ վիրահատության ենթարկվել:




Լրահոս