ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թոռնիկս ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետը կարմիր դիպլոմով: Այժմ ուզում է ուսումը շարունակել իրավագիտական ֆակուլտետի մագիստրատուրայում: Նա միակողմանի ծնողազուրկ է (հայրը մահացել է), իսկ մեր ընտանիքը «Փարոս»-ի անդամ է: Այսինքն՝ մեր ընտանիքը համարվում է անապահով: Այս պարագայում թոռնիկիս ուսման համար վարձ վճարելո՞ւ ենք, թե՞ անվճար է սովորելու, ինչպես հայտարարեցին հեռուստատեսությամբ:  

Ջուլիետա Զազինյան, 76 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ջուլիետա Զազինյանի թոռան ուսման վճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ:
Համաձայն վերոնշյալ կարգի՝ առաջին կուրսում ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է օրենքով նախատեսված սոցիալական խմբերին (առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին եւ նրանց թվին պատկանող անձանց, 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին) եւ մեկ ուսումնական տարվա քննությունների եւ ստուգարքների արդյունքում առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով:
շարունակելի

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ճիշտ ժամանակն է բուհեր դիմած ուսանողների համար նախատեսվող արտոնություններին ծանոթանալու համար: Այս առումով բոլոր դիմորդներին խորհուրդ կտանք ծանոթանալ նաեւ մեր վաղվա համարում տպագրվելիք ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված պարզաբանման շարունակությանը:




Լրահոս