Ճանաչե´լ Հայոց ցեղասպանությունը. Observer

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Observer  պարբերականն իր խմբագրական հոդվածում գրում է, որ այս տարի նշվում է «20-րդ դարի ամենամռայլ իրադարձություններից մեկի՝ մի քանի տարի շարունակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1.5 միլիոն հայերի ջարդի 100-ամյա տարելիցը»:

Պարբերականը պատմում է, որ Հայաստանի` գերազանցապես քրիստոնյա համայնքը մեծապես տուժել է Օսմանյան կայսրության ղեկավարության օրոք իր հանդեպ իրականացված խտրականությունից:

100 տարի առաջ 1.5 միլիոն հայեր կոտորածի են ենթարկվել օսմանյան թուրքերի կողմից:

Ինչպես նշում է հրատարակչությունը, հաջորդ ամիս Նյու Յորքում կոնֆերանս տեղի կունենա, որի նպատակն է բարձրացնել 1 դար առաջ ընդդեմ հայության գործած հանցագործության մասին իրազեկվածությունը:

«Պատասխանատվություն 2015» խորագրով կոնֆերանսի կազմակերպիչները լավ գիտեն, որ չափազանց կարևոր է, անգամ հրամայական է չարիքն իր անունով անվանելը:

«Լեմկինը (լեհ իրավագետ, ով էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում), անկասկած, սա լավ էր հասկանում: Հարցը կայանում է նրանում, թե արդյոք մենք վերջինիս համարձակությունն ու համոզմունքը կունենանք:

Հայոց ցեղասպանությունն իրականացնողներն այն ժամանակ էլ, հիմա էլ հուսով են, որ Լեմկինի ոճրագործության զգացումը դուրս է եկել նորաձևությունից ու փոխարինվել է վախով և իրականությունը ճանաչել չցանկանալու պաթոլոգիայով: Անկասկած, ոչ ոք չի կարողանա ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության դեպքերն ու գալ եզրակացության, որ այդ մեծ ոճրագործությունը՝ ցեղասպանությունը, իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից:

Ապրիլին Նյու Յորք ժամանող զեկուցողները հուսով են կոչ անել ցեղասպանություն իրականացրածներին հաշվի նստել մեկ դար առաջ 1.5 միլիոն մահերի հետ: Սակայն, ցավոք, անգամ այն ժամանակ, երբ նրանք խոսում են, արնախում ահաբեկիչները Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում ու Լիբյայում հպարտորեն ցեղասպանություն են իրականանցնում: Իսկ աշխարհը դիտորդի դերում է: Հանցագործությունը շարունակում է անպատիժ մնալ, իսկ հանցագործները պարծենում են իրենց թափած արյամբ:

Մենք շատ բան ունենք սովորելու»,- եզրափակում է Observer-ի հոդվածը:




Լրահոս