ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ճանապարհային ոստիկանության աշխատակիցն ինձ խախտումի համար կանգնեցրել է եւ հրաժարվում է ցույց տալ խախտումս, ասում է՝ եթե համաձայն չեք, դատարանում կտեսնվենք: Տվյալ դրությունում ինչպե՞ս վարվեմ, նա իրավունք ունի՞ ցույց չտալ:

Արմեն Նազարյան, 26 տարեկան, առաքիչ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն օրենքի պահանջի՝ կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը եւ օրենքով սահմանված կարգով արձանագրել խախտումը: Ուշադրությո՛ւն դարձրեք «հայտնել» բառին: Նկատեք՝ որեւէ տեղ չի նշվում, որ ՃՈ ծառայողը պարտավոր է ապացույց ներկայացնել: Հետեւաբար նա կարող է նաեւ վարորդին ցույց չտալ այդ ապացույցները, սակայն բողոքարկման դեպքում պարտավոր է դրանք դատարանում ներկայացնել:

«Հաջողակ վարորդ» ՍՊԸ-ի կայքէջ՝ varord.am

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իբր թե այս համակարգն էլ է բարեփոխումների շրջան  ապրում, սակայն պարզ կենցաղային դրվագը, որին հանդիպել է մեր ընթերցողը, անպայման «դիվանբաշուն» հասնելուց հետո պետք է պարզաբանում ստանա: Իսկ վարորդը որքանո՞վ կարող է վստահ լինել, որ ՃՈ-ի ներկայացուցիչը չի ստում: Եւ մի՞թե ժամանակ ծախսելուց ու նյարդեր քայքայելուց հետո միայն վարորդը պետք է համոզվի՝ ինքը մեղավոր էր, թե ոչ:  Ինչպե՞ս համոզված չլինենք, որ նման քաշքշուկի նպատակն այն է, որ մեքենատերը գլխացավանքի շարունակությունից խուսափելու (դատարան չդիմելու) համար սուսուփուս տուգանքը վճարի՝ առանց լիարժեք համոզված լինելու՝ ինքը կատարել է որեւէ խախտում, թե ոչ:




Լրահոս