ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանից ինքնաթիռով մեկնող քաղաքացին քանի՞ գրամ ոսկի կարող է իր հետ տեղափոխել: Տեղափոխվող զարդերի հայտարարագրումը պարտադի՞ր է, եւ արդյոք երբեւէ հայրենիք վերադառնալու կամ Հայաստան այցելելու դեպքում քաղաքացին պարտավոր է պատասխանատվություն կրել, եթե նա ճիշտ այն զարդերը կամ համարժեք գնի ու ծավալի այլ թանկարժեք զարդեր նորից Հայաստան չբերի:

Դավիթ Նավասարդյան, 42 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարում) ՀՀ վերադառնալու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածով: Նշված հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը Մաքսային օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը՝ 150 հազ. դրամը: Ըստ նույն հոդվածի 5-րդ կետի՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք՝
ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում եւ գտնվում են ուղեկցվող ուղեբեռում,
բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա ՀՀ-ի մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:

ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման
 կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փոքր քանակությամբ ոսկի արտահանելու իրավունք ունեն, սակայն մեր երկրի ոսկու պաշարները այնպիսի արագությամբ են սպառվում, որ տեղափոխվող թանկարժեք մետաղների մասին տվյալները հավանաբար լիարժեքորեն չեն պահպանվում:




Լրահոս