ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բուհում դասախոս եմ աշխատում: Աշխատանքային պայմանագիրս կնքվում է սեպտեմբերից հուլիս ամիսը: 2-րդ աշխատավայրում աշխատում եմ ամբողջ տարին: Հետաքրքիր է իմանալ՝ հետագայում ստաժն ամբողջ տարվա կտրվածքով է հաշվվում, թե առաջին աշխատավայրի ամիսների թվով:

Հայկ Գրիգորյան, 29 տարեկան, դասախոս

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնների» 3-րդ կետի համաձայն՝    ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիuը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպեu մեկ լրիվ ամիu, իuկ յուրաքանչյուր 12 ամիuը՝ մեկ լրիվ տարի: Նույն կանոնների 5-րդ կետի համաձայն՝ աշխատանքային uտաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության  վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է, որ դիցուք 35 տարի աշխատած եւ կենսաթոշակի անցնող քաղաքացու համար 50 տարվա աշխատանքային ստաժ չէր հաշվարկվելու: Թեեւ ավելի մեծ չափով վճարված սոցգումարները հավանաբար ավելի բարձր չափի կենսաթոշակ են ենթադրում:




Լրահոս