ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է բռնագանձում կիրառվում գրավի առարկայի վրա՝ առանց դատարան դիմելու:

Լիա Բադալյան (35 տարեկան, մանկաբարձուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր, պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին՝ առանց գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում) դատարան դիմելու: Գրավատուն իրավունք ունի դատական կարգով, սույն հոդվածի համաձայն, վիճարկել գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:
Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կապահովի գրավի առարկային համարժեք փոխհատուցում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնել իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի գրավատուի անունից իրացնել գրավի առարկան՝ ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր համաքաղաքացիները հաճախ են գրավի հետ կապված դատական վեճերի մեջ ներքաշվում: Օրենքներում օգտագործված «խելամիտ» ու «պատշաճ» ձեւակերպումները, անշուշտ, չեն պակասեցնում այն հոգսերը, որոնք առաջանում են մասնակից կողմերի հենց ոչ պատշաճ մոտեցման պատճառով:




Լրահոս