ԿՄԱԽՔ` ՊԱՀԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ` Վարդան Այվազյանի  հանդեպ`  հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի պետք է գանձվի շուրջ 37 միլիոն 538 հազար ԱՄՆ դոլար: Ըստ  վճռում եղած նյութերի՝ «2006թ. ընկերության  դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի  հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել  էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից: «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը»: Այս պատմությունը, բնականաբար, Հայաստանում շատերն են հիշում: 2005թ-ին ծագած այս սկանդալը տեղ էր գտել անգամ  հայտնի «Վիքիլիքս»-ի՝  ուղիղ մեկ տարի առաջ հրապարակած բացահայտումներում: Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ խոսքը Վարդան Այվազյանի կողմից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանից 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին է: Իսկական միջազգային սկանդալ դարձած այս պատմության թելերը տանում էին դեպի երկրի վարչապետն ու նախագահը: Եւ այն,  նրանից, թե  Ռոբերտ Քոչարյանն ինչպիսի նախանձախնդրությամբ  ամեն ինչ արեց,  որ այդ ընկերությունը չկարողանա իր իրավունքները Հայաստանի դատական ատյանների միջոցով պաշտպանել, ցույց է տալիս, որ Այվազյանն այս գործում ընդամենը  պարզ ֆունկցիոներ էր, որին լավագույն դեպքում պիտի հասներ ստանալիք գումարի մի փոքր մասը: Ավելին, վարձվեցին շատ թանկ վճարվող իրավաբաններ` միջազգային  ատյաններում այս հարցը «ջրելու» համար, եւ դրա դիմաց նրանց Երեւանի կենտրոնում  հողամասեր նվիրվեցին: Հասկանալի է, որ այդ ամենը չարվեց Վարդան Այվազյանի «սիրուն աչքերի» համար, որն անգամ այդ խայտառակ պատմությունից հետո էլ շարունակեց տեւական ժամանակ զբաղեցնել բնապահպանության  նախարարի պաշտոնը:  
Եւ  հիմա մեկ էլ` Նյու Յորքի դատարանից ստացվում է մի թերթիկ, որով Այվազյանից պահանջվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս` 27 միլիոն ԱՄՆ դոլար: Խնդիրն այն չէ, որ Այվազյանն այդքան գումար չունի, ոչ էլ այն, որ  ԱՄՆ դատարանի այդ վճիռն այս պահի դրությամբ որեւէ կերպ չի կարող տարածվել Հայաստանում: Խնդիրն այն է, որ այս վճռով  համապատասխան շրջանակներին հիշեցվում-զգուշացվում է, որ կարող են հայտնվել միջազգային տնտեսական արբիտրաժներում: Եւ ինչքան էլ փորձենք այս վճիռը չկապել ՀՀ ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ վերջին օրերի հայտնի իրադարձությունների արդյունքում սրված ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հետ, միեւնույն է, այդ կապը եթե անգամ հիմա էլ չկա, ապագայում հաստատ կհայտնվի:




Լրահոս