«Իսկ երբ ես մեծացա, կներեք, պարոնա´յք, արդեն ուշ էր». Երկաթյա լեդիի մահից անցավ 2 տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի այս օրն է մահացել Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ, պահպանողական կուսակցության առաջնորդ, բարոնուհի Մարգարեթ Թետչերը: Նա հայտնի է որպես «երկաթյա լեդին» (iron lady)։ Առաջին և դեռևս միակ կինը, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

1950 թվականին Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թվականին ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թվականին ստացել է փաստաբանի վկայական։

640px-Margaret_Thatcher

1959թվականին ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար։

1970-1974 թվականներին Մարգարեթ Թետչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում 1975 թվականին հաղթեց Հիթին, և դարձավ խորհրդանական ընդդիմության ղեկավարը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններից մեկը ղեկավարած առաջին կինը։ 1979 թվականի համընդհանուր ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ։

President_Reagan_and_Prime_Minister_Margaret_Thatcher_at_Camp_David_1986

Լինելով կառավարության ղեկավար՝ կատարեց քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չեղարկելու այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկունաշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը։ Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսեց անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացավ 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրեց 1983 թվականին նրա վերընտրմանը։

1280px-Maison_natale_de_Margaret_Thatcher,_Grantham

Երրորդ անգամ Թետչերը վերընտրվեց 1987 թվականին, բայց լրացուցիչ հարկի (poll tax) մասին օրենքը և Եվրոպական միությունում Բրիտանիայի դերի մասին հայացքները նրա կառավարության անդամների շրջանակներում տարածված չէին։ Երբ Մայքլ Հեզելթայնը վիճարկեց կուսակցությունում նրա առաջնորդ լինելը, Թետչերը հարկադրված էր հրաժարական տալ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Պառլամենտի անդամ Ֆինչլիից 1959-1992 թվականներին, Համայնքների պալատից հեռանալուց հետո ցմահ ստացավպերի կոչում և բարոնուհու տիտղոս։

«Շատ լավ է, որ ես ամբողջ կյանքում սովորել եմ աղջիկների համար նախատեսված կրթական հաստատություններում: Մանկությունից գրեթե անծանոթ լինելով տղաների պահավածքին՝ ես այդպես էլ չսովորեցի բարդույթավորվել նրանց մոտ և զիջել միայն այն պատճառով, որ տղաներ են: Իսկ երբ ես մեծացա, կներեք, պարոնայք, բայց արդեն ուշ էր», -ասում էր նա, ով  համարձակություն ունեցավ ներխուժելու տղամարդկանց իշխանության հուսալի պաշտպանվող ամրոց և դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ:

Մարգարեթ Թետչերը բազմաթիվ անգամներ խոսել է ընտանեկան և մասնագիտական պարտականությունների հնարավոր համատեղման մասին: Նրա կարծիքը միանշանակ էր. այո՛, դա հնարավոր է: 1983 թ. Cosmopolitan-ին տված հարցազրույցում նա նշեց. «Ես հույս ունեմ, որ ապագայում մենք կտեսնենք ամուսնությունն ու կարիերան համատեղող ավելի շատ կանանց: Նախատրամադրվածությունը այդ երկակի դերի հանդեպ միայն տղամարդկանց մոտ չէ նկատվում: Ցավոք, առավել հաճախ դա հանդիպում է հենց կանանց մոտ»:




Լրահոս