Ազգային Ժողովն այն տեղն է, ուր գալիս են ազգի կողմից ընտրվածները, ճանաչված քաղաքական ու հանրային գործիչներ, օրենսդիրներ: Սա՝ որպես կանոն: Սակայն Հայաստանի խորհրդարանը հատկապես վերջին տարիներին այնքան է աղավաղվել, որ այստեղ պատահական մարդկանց հայտնությունը զարմանալի չի թվա: Կարդում ես շատ «ազգընտիրների» ազգանուն-անուններ ու թոթվում ուսերդ. ովքե՞ր են, որտեղի՞ց են հայտնվել:
Զարմանք է առաջանում նաեւ, երբ լսում ես Հովհաննես Սոֆոյանի անունը: Ո՞վ է այս մարդը, ի՞նչ է արել քաղաքականության մեջ… Գիտենք, որ ծնվել է 1964թ. Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: 1981-ին ընդունվել է Երեւանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1985-87թթ. ծառայել է բանակում, իսկ 1990թ. ավարտել Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը: Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարար է: Թե ինչքան է սովորել Պոլիտեխնիկում, չգիտենք, բայց գիտենք, որ 1988-1989թթ. աշխատել է որպես ՌԴ Կալուգայի «Արմենիակալուգշին» շինարարական վարչության պետի տեղակալ, 1991-2003թթ.՝ պետ: Ռուսաստանի շինարարական կազմակերպությունների մեջ փնտրեցինք «Արմենիակալուգշին» անունով կառույց, չգտա: Մանավանդ որ Ռուսաստանում հազիվ թե կիրառելի լիներ «շին» բառը, գուցե պետք է լիներ րՑՐՏռ… Մի խոսքով, հասկացանք, որ խոպանչիների բրիգադ է եղել, որը ձեւակերպվել է պաշտոնապես: Շատ ջավախքցիներ ՌԴ-ում աշխատում են, ձեւականորեն գրանցում իրենց կազմակերպությունները: Ուրեմն Սոֆոյանն էլ եղել է նման կազմակերպության պետ: Ի դեպ, կենսագրության այդ հատվածում ամեն ինչ լղոզված է. մարդը առանց բարձրագույն կրթության, իր ասելով, աշխատել է շինարարական վարչության պետի տեղակալ, աշխատելու ընթացքում սովորել, հետո էլ դարձել պետ…
2003-2008թթ.-ին որտեղ է եղել այս մարդը, ինչով է զբաղվել՝ դարձյալ հայտնի չէ: Բայց ահա 2008-ին նշանակվել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ: 2012թ. «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ է: Դե, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով: Թե ով է այս մարդուն բերել ՀՀԿ, ով է միջնորդել, որ նա ընդգրկվի համամասնական ցուցակում, գաղտնիք էր մնում: Խորհրդարանի կուլիսներում ոմանք խոսում են, թե վիրահայերը որոշակի ֆինանսական ներդրումներ են կատարել, որպեսզի իրենց մարդը դառնա պատգամավոր եւ պաշտպանի վիրահայերի շահերը: Օրինակ՝ խորհրդարանից դուրս մնացած Տաճատ Վարդապետյանը, որը նշված միության մյուս համանախագահն է, Սոֆոյանի առթիվ ասել է. «Մենք որոշել ենք, որ մեր՝ «Վիրահայերի միասնություն» հ/կ-ից Հովհաննես Սոֆոյանը պետք է լինի 37-րդ հորիզոնականում, դրա համար էլ ես հայտնվեցի 109-րդում: Դա եղել է նաեւ իմ առաջարկով: Սա պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունում սկզբունք կա՝ նոր ու սկսնակ քաղաքական գործիչների համար ճանապարհ բացել, այնպես որ 37-րդ տեղում նրան առաջադրելն ինքնանպատակ չէր»:
Բայց առավել ստույգ գիտենք, որ Սոֆոյանը ԱԺ-ում հայտնվել է Կալուգայի Սամվելի՝ Սամվել Կարապետյանի շնորհիվ, ում հետ պատգամավորը մտերիմ է եղել դեռեւս Կալուգայից, հենց նրա հիմնադրած ընկերություններից մեկում աշխատել… Ապա Կարապետյանի միջնորդությամբ դարձել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ եւ գործադիր տնօրեն, քանի որ Կարապետյանն էլ այդ ֆեդերացիայի նախագահն է: Ուրեմն, Սոֆոյանը խորհրդարանում ռուսահայերի բիզնեսի ներկայացուցիչներից է, որը, ընդգրկվելով Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, ցանկանում է հիմա էլ բիզնես կամուրջներ նետել Եվրոպայի հետ: Իսկ մենք էլ կարծում էինք, թե այս մարդը խորհրդարան է եկել, որպեսզի օրենքներ գրի մեր սպորտի մասին…
Հ. Սոֆոյանը, ինչպես պարզվում է, ԱԺ է եկել ոչ թե օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու, այլ իշխանական առաջարկություններին լռելյայն «կողմ» քվեարկելու: Այսպես, նա առանց աչքերը թարթելու «կողմ» քվեարկեց Սեւանա լճից ջուր բաց թողնելու որոշմանը: Սա, ինչպես ասում են, դեռ «առաջին ծաղիկներն» են:
Երեւի սեփական բիզնեսով մշտապես մտահոգված՝ որպես ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ եւ գործադիր տնօրեն չի կարողացել Երեւանից զատ իր ուշադրությունը սեւեռել նաեւ մարզերին, այդ պատճառով էլ մարզերում ապրող շատ շնորհալի երիտասարդներ մոռացության են մատնվում: Այս մասին Սոֆոյանն ասել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աշխատանքներ տանեն ֆեդերացիայի հետ, որպեսզի նա… մոռացության չտա շնորհալիներին: Իսկ մենք կարծում էինք, թե ֆեդերացիան ինքը պիտի աշխատանքներ կատարեր մարզային կառույցների հետ, Սամվել Կարապետյանի տրամադրած գումարներից (իսկ դրանք տարեկան անցնում են 2 մլն դոլարից) բաժին հաներ նաեւ մարզերին: Էլ չենք խոսում պետբյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների մասին…
Ո՞Վ Է ՍՈՖՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ